Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. Չպետք է թույլ տալ, որ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծվի. «Ա1+»

Հուլիս 14,2020 11:56

«Ա1+»-ի հարցերին  պատասխանում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը

Պարոն Օհանյան, ձեր տպավորությամբ ինչո՞ւ Ադրբեջանը հիմա հարձակվեց ՀՀ սահմանից՝  Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ:

– Նախ մենք պետք է հղում կատարենք ՊՆ տված տեղեկատվությանը, որ Ադրբեջանի կողմից կա սանձազերծում, և մեր ԶՈՒ ստորաբաժանումները արժանի պատասխան են տվել: Կարծում եմ, վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը` նախագահը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը, տարբեր խորհրդականներ, նախկին արտգործնախարարներ մեսիջ են ուղարկում, որ բանակցային գործընթացում որևիցե հաջողություն չունեն:

Այսօր նույն իրավիճակն է, ինչպես 2016թ. էր, և օգտվելով դրանից` նրանք ամեն անգամ որևէ սադրանք են կազմակերպում, որ խնդրին հրավիրեն միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը:

Երկրորդը` երկար ժամանակ է, նրանք խոսում են խաղաղության նախապատրաստման մասին: Ասեմ, որ Արցախյան ազատամարտի պատերազմական ժամանակահատվածի յուրաքանչյուր փուլում`1990-ական թվականներին, 1992թ., 1993թ. 2-րդ փուլում, 1994թ. սկզբում, այնուհետև ետպատերազմյան ժամանակահատվածում իրենք խաղաղության նախապատրաստման քողի ներքո միշտ սադրանք են հրահրել: Հերթական անգամ պարտություն կրել և նորից խնդրել են, թե գնանք խաղաղության, հետո նորից պատրաստվել են ու նորից հարձակվողական գործողություններ իրականացրել: Եթե հիշում եք, վերջին ժամանակներում նրանք նորից խաղաղության մասին էին խոսում: Մեզ համար խաղաղության նախապատրաստվելը միշտ պատերազմին պատրաստ լինելն է: Այն է, ինչ ունի մեր պետությունն տվյալ իրավիճակում, ինչին պատրաստ են այսօր մեր և Արցախի զինված ուժերը:

Եվ երրորդը, իհարկե, ներքաղաքական խնդիրներ կան` այսօր Ադրբեջանում կան բավականին լուրջ տնտեսական, ջրի, նավթի գնի անկման խնդիրներ, որոնք ներքին դժգոհություններ են առաջացնում: Այդ դժգոհություններից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար նրանք նման սադրանքներ են կազմակերպում:

Դուք նշեցիք, որ Ադրբեջանի հարձակման պատճառներից մեկը կարող է լինել ներսում տնտեսական և քաղաքական խնդիրներից ուշադրություն շեղելը: Այդ խնդիրներն այնտեղ գնալով` խորանում են, հնարավո՞ր է նոր հարձակումներ լինեն, նաև` Արցախի սահմանների ուղղությամբ։

– Ամեն ինչ հնարավոր է, այսօր մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, ՊՆ-ն պետք է ռազմաքաղաքական գնահատականի արժանացնեն այդ սադրանքը: Պետք է աշխատեն միջազգային հանրության հետ, միջազգային այն կառույցների հետ, որի անդամն ենք մենք: Նաև փորձեն անմիջական կապի դուրս գալ Ադրբեջանի ղեկավարության հետ` նրանց վրա ազդելու համար: Եվ եթե Ադրբեջանի հարձակումը ուշադրություն շեղող բնույթ ունի, միանշանակ կարող է կրկնվել նաև այլ վայրերում: Չպետք է թույլ տալ, որ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծվի: Բայց, կարծում եմ, այսօր դրա նախադրյալները չկան: Իսկ եթե լինի էլ, ՀՀ զինված ուժերը և ԱՀ պաշտպանության բանակը պատրաստ են ոչ միայն իրականացնելու մեր երկրների պաշտպանության խնդիրները, այլև կանխարգելող, պատժիչ միջոցառումներ իրականացնել, ինչն այսօր արել են:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031