ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական միջազգային սահմանին փոխհրաձգությունների, այդ թվում՝ ծանր սպառազինության կիրառման մասին հաղորդագրությունների պատճառով: Այս մասին ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, իսկ բոլոր շահագրգիռ կողմերին հորդորում է միջոցներ ձեռնարկել՝ուղղված լարվածության թուլացմանը, ինչպես նաև ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից:
Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունել նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը և վերահաստատել իր լիակատար աջակցությունը վերջիններիս ջանքերին՝ ուղղված այս վտանգավոր իրավիճակից ելքեր որոնելուն և Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությանը խաղաղ բանակցային լուծում գտնելուն։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ