Լրահոս
Օրվա լրահոսը

Սենատոր Էդվարդ Մարքին և Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահը դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները

Հուլիս 14,2020 10:44

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը և սենատոր Էդվարդ Մարքին իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին՝ դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները սահմանին: Այս մասին նրանք գրառումներ են արել Twitter-ում:

Փալոնի խոսքով՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ ուղղված հռետորաբանության կիրառումը մեկ այլ հակամարտություն հրահրելու նպատակ է հետապնդում:

«Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ վերջինս պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը և Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, հարգեն Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իղձերը և անհապաղ ապաէսկալացնեն այս հակամարտությունը»,-իր հերթին գրել է սենատոր Էդվարդ Մարքին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031