ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի կողմից կատարված սադրանքների և ապակայունացնող գործողությունների վերաբերյալ:
Կոնգրեսականը շեշտում է, որ այս գործողությունները վտանգում են զինվորներին ու քաղաքացիական բնակչությանը և մեծացնում հակամարտության բռնկման ռիսկը, որը կարող է կործանարար լինել ամբողջ տարածաշրջանի համար: