Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մտահոգություն է հայտնել՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Նովոստի-Գրուզիա գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի վարչակազմի հրապարակած հայտարարությունը:
«Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են Վրաստանի, ինչպես նաև մեր բարեկամ և գործընկեր երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետագա զարգացման և բարգավաճման համար»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ:
Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ ժամանակին անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն և խաղաղ բանակցությունների միջոցով կկանխվի իրավիճակի հետագա սրացումը:
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ