Այսօր Գյումրիում տեղացած կարկուտի ու հորդառատ անձրևի պատճառով հոսանքազրկվել են Գյումրու շատ փողոցներ ու տներ․ Շիրակացի, Տերյան, Մուսայելյան փողոցներն ամբողջությամբ, պատմական փողոցները՝ Շիրազի ու Ջիվանու անվան փողոցները՝ տներով, Ռուսթավելի ու Գորկի փողոցները հատվածաբար, Արցախ թաղամասը, «Ավտոկայարան» թաղամասի տնակները․․․
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ևս անդրադարձել է այս թեմային՝ գրելով․ «Այսօր Գյումրիում տեղացած աննախադեպ ծավալի կարկուտի և անձրևի պատճառով վնասվել են ոչ միայն տրանսպորտային միջոցներ, այլ նաև բնակելի սեփական տներ, բազմաբնակարան շենքերի նկուղներ, սպասարկման օբյեկտներ, փողոցային և էլեկտրամատակարարման ենթակառուցվածքներ։
Այժմ աշխատանքներ են իրականացվում էլեկտրամատակարարումը Գյումրու թաղերում վերականգնելու ուղղությամբ։ Համայնքի կողմից տարվում են վնասների գնահատման աշխատանքներ»։
Հեռուստաօպերատոր Արտյոմ Ադամյանն, իր ֆեյսբուքյան էջում լամպով լուսավորվելու լուսանկար հրապարակելով, կատակել է․ «90-ականները հետ եկան…. ափսոս արդիբաշը հետ չի գա….»
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ