Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչի՞ց եք վախենում, ինչո՞ւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ չեք գրում Արցախի Հանրապետություն». Արմեն Աշոտյան

Հուլիս 13,2020 23:33

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տավուշում ռազմական գործողություններից մի քանի օր առաջ հրապարակվել էր ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը, որը մանրամասն ուսումնասիրել եմ, համեմատել եմ նախորդ փաստաթղթի հետ ու մի կարևորագույն խնդիր եմ արձանագրում։

Գիտե՞ք ինչ։

Ոչ մի տեղ չի գրած Արցախի Հանրապետություն։ Ոչ մի տեղ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ չկա Արցախին տրված՝ Հանրապետության, այսինքն՝ պետության ձևակերպումը։

Արցախը ի՞նչ է, նահա՞գն է, մա՞րզ է, պատմական տարա՞ծք է, ի՞նչ է Արցախը։

Համեմատեք 2007 թվականի ազգային անվտանգության ռազմավարության հետ՝ ԼՂՀ, իսկ փակագծերում Արցախ։ ԼՂՀ ձևակերպումը կարմիր թելերով անցնում էր։ Ի՞նչ, ՀՀ իշխանությունները վախենո՞ւմ են գրեն Արցախի Հանրապետություն։

Հասկանալի է, որ դե յուրե դիվանագիտական ճանաչման խնդիրը կա։ Բայց դե ֆակտո ճանաչումից, ինչի՞ց եք վախենում, ինչո՞ւ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ չեք գրում Արցախի Հանրապետություն։

Ալիեւն ասում է, թե Արցախն Ադրբեջան է, իսկ Նիկոլը ինչու՞ չի ամրագրում, որ Արցախը երկրորդ հայկական պետությունն է»։

Ձեր պարգեւավճարային պաթոսը այլեւս ոչ միայն զզվելի է, այլեւ վտանգավոր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031