«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արա Սահակյանն Aysor.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՅԴ ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ նախաձեռնած՝ հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու արգելքը չեղարկելու վերաբերյալ նախագծին, որը մերժվեց Ազգային ժողովում, ինչպես նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ «Հայրենիք» կուսակցության վերաբերյալ հայտարարությանը։
«Իշխանությունն ահաբեկված է», – պնդում է Արա Սահակյանը՝ վստահեցնելով, որ իրենք ժամանակավորապես են նահանջելու։ «Կյանքը շարունակվում է, պայքարը շարունակվում է», – նշում է նա։ «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամի դիտարկմամբ՝ Ազգային ժողովում այսօր Անդրանիկ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի խոսափողն էր։
Այլ մանրամասները՝ Aysor.am-ի տեսանյութում: