Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Էլմար Մամեդյարովի հետ. ՌԴ ԱԳ նախարարը կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել
Հունիսի 13-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ի կայքը: Ըստ տեղեկատվության՝ կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան ևս հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ:
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Լավրովը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն դրսևորել՝ հաշվի առնելով ստանձնած պարտականությունները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները:
Կարդացեք նաև
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի իր միջնորդական առաքելությունն, ինչպես Բաքվի և Երևանի հետ շփումների, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Ռուսական կողմը նաև կարևորել է, որպեսզի «Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն իրադրությունը գնահատելիս և խուսափեն այնպիսի հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են լարվածության հավելյալ աճ սադրել»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Այսինքն՝երկու կողմերին հավասար մեղադրել…..ջոկողություն չանել…