Լրահոս
Օրվա լրահոսը

Վատ լուր՝ Ռոման Աբրամովիչի, լավ՝ շեյխերի համար

Հուլիս 13,2020 21:21

Մարզական միջազգային դատարանը (CAS) բավարարել է եվրագավաթների խաղարկությունից երկու տարով հեռացվելու «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկումը:

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն ձմռանը այդ ակումբի առջեւ երկու տարով փակել էր ճանապարհը դեպի եվրագավաթներ՝ 2012-2016 թվականներին ֆինանսական ֆեյեր-փլեյի կանոնները խախտելու համար:  «Մանչեսթեր Սիթին» կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի մրցաշարին:

Հայտնի է, որ «քաղաքայինների» սեփականատերերը Մերձավոր Արեւելքից շեյխ միլիարդատերեր են:

Բնական է, որ եկող մրցաշրջանից  «Ման.Սիթիի» վերադարձը ՉԼ անհանգստացրել է ԱՊԼ-ի որոշ ակումբների, այդ թվում՝ 3-րդ տեղում ընթացող Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր, ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին: Բանն այն է, որ «Չելսին» մինչեւ այս որոշումն իրեն որոշակիորեն ապահով էր զգում, որ կմասնակցի ՉԼ-ին, սակայն հիմա չի բացառվում, որ թիմը կարող է անցնել եվրոպական գլխավոր գավաթային խաղարկության կողքով եւ հայտնվել Եվրոպա լիգայում, եթե մնացած խաղերում միավորի անհարկի կորուստ ունենա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031