Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրում տեղացած հորդառատ կարկուտն ու հորդառատ անձրևը վերածվել էր ջրհեղեղի, անանցանելի դարձրել փողոցները, ջրի տակ թողել ավտոմեքենաները, «գազելները»՝ վտանգ սպառնալով վարորդների, ինչպես նաև ուղևորների կյանքին։
Հատկապես ծայրահեղ վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել «Մոստ» կոչվող հատվածում․ ջրի տակ մնացած մեքենաների վարորդները, կանգնելով իրենց իսկ մեքենաների վրա, օգնություն էի հայցում։ Քիչ առաջ այստեղ են հասել ԱԻՆ-ի փրկարարները։ (Տես լուսանկարներում)։
Ի դեպ, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը իր ՖԲ էջում գրել էր․ «Խոսել եմ քաղաքապետի, ոստիկանության վարչության պետի և ԱԻՆ ներկայացուցիչների հետ։ Պատասխանատուները ամեն ինչ անում են, որ շուտ հաղթահարենք ստեղծված իրավիճակը»։
Կարդացեք նաև
Լուսանկարներից երկուսը՝ Ալեքսան Սարգսյանի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ