Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոսգոստրախ»-ի նախկին համասեփանակատեր Սերգեյ Խաչատուրովը մեղավոր է ճանաչվել ավելի քան 2 միլիարդ ռուբլի վատնելու համար

Հուլիս 13,2020 21:01

Մոսկվայում դատարանը մեղավոր է ճանաչել «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության նախկին համասեփականատեր Սերգեյ Խաչատուրովին՝ խարդախության և փողերի լվացման գործով, ինչպես նաև ավելի քան 2 միլիարդ ռուբլի յուրացնելու համար: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Խաչատուրովին օգնել է «Ռոսգոստրախբանկ»-ի նախկին բաժնետեր Նադեժդա Կլեպալսկայան:

Դատավճռի համաձայն՝ Խաչատուրով՝ Կլեպալսկայայի միջնորդությամբ, օգտվելով իր ծառայողական դիրքից, իրականացրել է առանձնապես խոշոր չափի յուրացում և վատնում: Գործում ներգրավված անձանց պատիժն առայժմ հայտնի չէ: Մեղադրող կողմը Խաչատուրովի համար պահանջել է 9 տարի, իսկ Կլեպալսկայայի համար՝ 8 տարի ազատազրկում:

Սերգեյ Խաչատուրովը և Նադեժդա Կլեպալսկայան ձերբակալվել էին 2018թ.  գարնանը: Հետաքննությունը պարզել է, որ Խաչատուրովը յուրացրել և վատնել է իր իսկ արժեթղթերը, իսկ 2017թ. ստեղծել է հանցավոր խմբավորում, որին անդամակցել է նաև Կլեպալսկայան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031