Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ԵՄ-ն հորդորում է երկու կողմերին դադարեցնել զինված առճակատումը

Հուլիս 13,2020 20:03

2020 թվականի հուլիսի 12-ից 13-ը Հայաստանը և  Ադրբեջանը ահազանգել են  իրենց ընդհանուր սահմանին տեղի ունեցած  ծանր զենքի ներգրավմամբ լուրջ միջադեպի մասին:  Ցավալիորեն, այն հանգեցրել է կյանքերի կորստի:

ԵՄ-ն հորդորում է երկու կողմերին դադարեցնել զինված առճակատումը, զերծ մնալ լարվածություն առաջացնող գործողություններից և հռետորաբանությունից և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու  հետագա էսկալացիան: Այս համատեքստում երկու կողմերը պետք է ի գործ դնեն ուղիղ հաղորդակցության իրենց մեխանիզմները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջնորդությամբ հաստատված ձևաչափում: Հրադադարի ռեժիմի այս լուրջ խախտումն ընդգծում է ԵԱՀԿ մշտադիտարկման վերականգնման հրատապությունը՝ պայմանները թույլ տալուն պես:

ԵՄ-ն կոչ է անում կողմերին խստորեն հարգել հրադադարի ռեժիմը, իրենց ներուժը և ռեսուրսները ներդնել՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ, վերստին  ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բովանդակային բանակցություններում և նախապատրաստել իրենց բնակչությանը խաղաղության»:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031