Լրահոս
Օրվա լրահոսը

Բնական հուշարձանների տարածքներում խախտումներ են արձանագրվել. տեսչական մարմինները մշտադիտարկումներ են իրականացնում Սյունիքի մարզում

Հուլիս 13,2020 18:25

Վերահսկողական աշխատանքներ ՀՀ Սյունիքի մարզում. ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ են արձանագրվել տաքսու վարորդների մոտ

Այսօր՝ հուլիսի 13-ին, Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի մասնագետները ՀՀ ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի ամբողջ տարածքում:
Մշտադիտարկվել են մի քանի տասնյակի հասնող տրանսպորտային միջոցներ:

Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Գորիս, Սիսիան քաղաքներում, միջմարզային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում իրավախախտումներ չեն արձանագրվել, իսկ մարդատար տաքսի ավտոմոբիլների նկատմամբ իրականացված խիստ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են վարորդներ, որոնք չեն կրել դիմակներ։
Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերված որոշ թերությունների վերաբերյալ ՏՄ մասնագետները տեղում տվել են նախազգուշացումներ և թերություններն անհապաղ շտկելու ցուցումներ։

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նպատակով՝ վարորդների և ուղևորների շրջանում կատարվել են լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ, նրանց տրվել են իրազեկող թերթիկներ, իրականացվել բացատրական աշխատանքներ՝ ՀՀ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին հետևելու և պահպանելու նպատակով:

ՔՏՀԱՏՄ-ն ՀՀ ամբողջ տարածքում շարունակում է մշտադիտարկման և վերահսկողական աշխատանքները:

ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Սյունիքի մարզում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Այսօր` հուլիսի 13-ին, ՇՎՏՄ-ի մշտադիտարկող խումբը հերթական ստուգայցն է իրականացրել Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում: Մի քանի բենզալցակայաններում և գազալցակայաններում դիտարկվել են խախտումներ. բացակայել են ջերմաչափեր, ջերմաչափման գրանացամատյանները և դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները:
Շինանյութի, առևտրի կետերում էական խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումներ անցկացնել Հայասատանի Հանրապետության ողջ տարածքում:

ՍԱՏՄ խստացված ստուգայցերի թիրախում Սյունիքի մարզի տնտեսավարողներն են

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր աշխատանքների կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված հատվածն այսօր սկսել է Սյունիքի մարզի սննդի շղթայի կազմակերպությունների խստացված ստուգայցերով:

Գորիս և Սիսիան քաղաքներում անցկացված մշտադիտարկման ու կրկնայցերի ընթացքում ՍԱՏՄ տեսուչները խանութներում և հանրային սննդի օբյեկտներում հայտնաբերել են ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության նորմերի խախտումներ, որոնք առավել շատ արձանագրվել են Գորիսում. ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացված չեն եղել, տեսանելի վայրում փակցված չեն եղել իրազեկման թերթիկները, դրամարկղերի մոտ բացակայել են գծանշումները, արձանագրվել են մարդկանց կուտակումներ, տարբեր սեղանների շուրջ նստած անձանց միջև չի պահպանվել սոցիալական հեռավորություն, մի քանի օբյեկտներում բացակայել են փակ աղբամանները օգտագործված ձեռնոցների և դիմակների համար:

Սիսիանում դիտարկված կազմակերպություններից միայն մեկն է թերացել իր պարտականություններում. խանութի տեսանելի վայրում փակցված չեն եղել իրազեկման թերթիկները, նկատվել են մարդկանց կուտակումներ:

Արձանագրված խախտումների հիմքով՝ մի շարք տնտեսավարողների կասեցման միջնորդություններ կուղարկվեն պարետին, կարգազանցների նկատմամբ կկայացվի 24-ժամյա կասեցման որոշում:

Այդուհանդերձ, ՍԱՏՄ տեսուչների կողմից առանց ընդմիջումների իրականացվող վերահսկողական աշխատանքները հանրապետության ողջ տարածքում  փաստում են արձանագրվող խախտումների կայուն նվազման միտումը։

Սյունիքի մարզի բնական հուշարձանների տարածքներում արձանագրվել են խախտումներ. ԲԸՏՄ

Հուլիսի 13-ի վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ուժեղացված ստուգայց է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերում։

Մշտադիտարկումները մեկնարկվել են Տաթևի վանք վանական համալիրից, «Տաթևեր» ճոպանուղու, Սատանի կամրջի տարածքներից, ապա շարունակվել Շաքի ջրվեժ բնական հուշարձանի հարակից գոտում:

Զբոսաշրջային վայրերը եղել են բազմամարդ, սակայն անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չեն գրանցվել, արձանագրվել են դիմակ չկրելու դեպքեր։

Ստուգայցի ընթացքում հայտնաբերված դիմակ չկրող 11 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։
Տեսչական մարմնի աշխատակիցները մշտապես կատարվող լայնածավալ իրազեկման և բացատրական անհատական աշխատանքների ընթացքում այցելուներին տրամադրել են գործարանային արտադրության, մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ, հորդորել փոխել առնվազն 3 ժամը մեկ, նաև հիշեցրել պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահանջների պարտադիր կատարման մասին։

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031