Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա՜, բոլորդ եք ծիծաղո՞ւմ. հուսամ՝ քննիչ հանձնաժողովում չեք ծիծաղի». Մարուքյանը՝ «Իմ քայլին»

Հուլիս 13,2020 18:50

ԱԺ հատուկ նիստում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզմունք հայտնեց, որ քաղաքացիները չեն ցանկանում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգում, որովհետեւ հազարավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի, նրանց չի տրվում հարկային արձակուրդ, վարկ չեն կարողանում վերցնել. «Մենք կողմ ենք, որ սահմանափակումները վերացվեն»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության  ժամկետը երկարաձգել մինչեւ օգոստոսի 12-ը, եւ իրավունքի ուժով գումարվել է ԱԺ հատուկ նիստ: «Ո՞վ է ծիծաղում, պարոն նախարար, դուք եք…ա՜, բոլորդ եք ծիծաղո՞ւմ:

Այսինքն, հազարավոր մարդիկ կորոնավիրուսով վարակված են , սովի են մատնված, իսկ դուք ծիծաղո՞ւմ եք»,-ելույթի ժամանակ իշխող «Իմ քայլը» խմբակցությանն այսպես դիմեց Մարուքյանը, ապա շարունակեց,-«ժողովուրդ ջան, սա մեծամասնական խմբակցությունն է: Հուսամ՝ քննիչ հանձնաժողովում չեք ծիծաղի»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորներին կոչ արեց հարգանքով վերաբերվել ամբիոնից խոսողին, խոսքը չընդհատել, իսկ ամբիոնից խոսողներին հորդորեց չտրվել դահլիճի որեւէ հատվածից հնչող սադրանքներին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031