Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերում 23 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից. Ճանապարհային ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում

Հուլիս 13,2020 18:31

Հանգստյան օրերին մարզարը սպասարկող ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզկենտրոններում և հանրապետության տարբեր ավտոճանապարհներին՝ ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Ուժեղացված ծառայությունների արդյունքում տարբեր խախտումների փաստերով կազմվել է ավելի քան 2500 արձանագրություն։

Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 119 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ  96 վարորդ, որոնցից 22-ը զրկվել են վարորդական իրավունքից։ Մեկ անձ էլ զրկվել է վարելու իրավունքից՝ ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին չենթարկվելու և փախուստի դիմելու համար։ Բացի այդ, հայտնաբերվել է նաև առանց ապպա պայմանագրի՝ 23, թաղանթապատված դիմապակիով՝ 40, փոխարինված համարանիշերով՝ 2, առանց համարանիշերի՝ 1 մեքենա։

Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել նաև այն վարորդների մեքենաները, որոնք միտումնավոր խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031