Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Այս ճգնաժամը պատմական է, այն պահանջում է  կայուն, մասշտաբային  և համակարգված գլոբալ արձագանք. ԵՄ անդամ պետությունների դեսպանություններ և եվրոպական ու տարածաշրջանային ֆինանսական հաստատություններ

Հուլիս 13,2020 19:01

«Team Europe», Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների և եվրոպական ու տարածաշրջանային ֆինանսական հաստատությունների
համատեղ հայտարարություն
ը

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի (COVID-19) բռնկումը վերաճել է գլոբալ համավարակի: Այն խլել է ավելի քան կես միլիոն կյանքեր՝ լարվածություն առաջացնելով բնակչության շրջանում, ավելացնելով սոցիալական պաշտպանության պահանջը, կրճատելով բիզնես գործունեության տարածքը, քայքայելով մատակարարման շղթաները: Այն խորը հետևանքներ կունենա Եվրոպական միությունում, Արևելյան գործընկերության մասնակից երկրներում և ամբողջ աշխարհում:

Հայաստանը առանձնապես խոցելի երկիր է, քանի որ երկիրը շրջափակման մեջ է, իր բաց տնտեսությունը կախված է հատկապես տուրիզմի, գյուղատնտեսության, առևտրի ոլորտներից և դրամական փոխանցումներից:

Այս ճգնաժամը պատմական է, և այն պահանջում է  կայուն, մասշտաբային  և համակարգված գլոբալ արձագանք՝ մարդկային կյանքեր պաշտպանելու և տնտեսական հետևանքները հաղթահարելու նպատակով:  Ստեղծված իրավիճակում ՀՀ ղեկավարությունը, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը և ՀՀ քաղաքացիների լայն շերտերն  արձագանքում են՝ դրսևորելով դիմակայության, արձագանքման և ստեղծարարության աննախադեպ մակարդակ։

Եվրոպական միությունը, որպես Հայաստանի ամենամեծ դոնոր և ռազմավարական գործընկեր, ԵՄ անդամ պետությունների և ՀՀ իշխանությունների հետ արդեն իսկ այդ ջանքերի առաջին շարքերում է։   ԵՄ-ն արդեն ձեռնարկել է թիրախային և արագ գործողությունների շարք՝  նպաստելու երկրում   նոր տիպի կորոնավիրուսի համավարակի արձագանքմանն ուղղված ջանքերին․  արտակարգ իրավիճակներում աջակցության փաթեթի միջոցով տրամադրվում է  92 մլն եվրո՝  ուղղված անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների լուծմանը, ինչպես նաև մարդասիրական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ուղղություններում երկրի վերականգնման միջնաժամկետ ծրագրի օժանդակության նպատակով: Վերջերս հրապարակվել է «2020 թվականից հետո Արևելյան գործընկերության  քաղաքականության վերաբերյալ ԵՄ համատեղ հաղորդագրությունը», որում առաջարկվող  ընդհանուր շրջանակը  դիմակայունության ամրապնդումն է։

2020 թվականի հուլիսի 1-ին Գերմանիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ հիմնական ուժերը կենտրոնացնելով նոր տիպի կորոնավիրուսի արձագանքմանը և հաղթահարմանը, նպաստելով տնտեսական վերականգնմանը, ինչպես նաև Եվրոպան ավելի ուժեղ, նորարարական, արդար և կայուն դարձնելու ուղղություններով։

ԵՄ արձագանքն իրականցվում է «Team Europe» (Եվրոպական թիմ) ծրագրի շրջանակներում՝ բոլոր ԵՄ կառույցներից տրամադրվող օժանդակության միջոցների ներգրավմամբ և  այն ԵՄ անդամ պետությունների, զարգացման գործակալությունների և Եվրոպական ու տարածաշրջանային ֆինանսական հաստատությունների, մասնավորապես՝ Ավստրիական զարգացման գործակալության, Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության, Վերականգնման վարկային հաստատության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության և Ֆրանսիական զարգացման գործակալության ռեսուրսներով հավելելու միջոցով։ Աշխատելով միասին՝ «Team Europe»-ը հասու է դարձնում վճռական նշանակության  աջակցություն՝ զորացնելով ՀՀ ամենախոցելի խմբերի քաղաքացիների և բիզնեսների աջակցությանն ուղղված պետական  և ոչ-պետական դերակատարների գործողությունները։ Հավելվածում՝ ծանոթացեք ԵՄ անդամ պետությունների կողմից «Team Europe» ծրագրի շրջանակներում իրականացված գործողություններին և տեսանելի հաջողակ պատմություններին։

«Team Europe» ծրագրի շրջանակներում մի շարք նախաձեռնություններ իրականացվում են ԵՄ-ի և իր անդամ պետությունների համատեղ ջանքերով, մասնավորապես՝ շտապ բուժաշխատողների խմբերի մոբիլիզացման և բժշկական պարագաների տրամադրման միջոցով։ Այս մարդասիրական առաքելությունները թույլ են տալիս ապահովել փորձի փոխանակում, բժշկական խնամքի կարիք ունեցող անձանց խիստ անհրաժեշտ օգնության տրամադրում և Հայաստանում առողջապահության համակարգի դիմակայունության ամրապնդում։  Եվրոպական և տարածաշրջանային միջազգային ֆինանսական հաստատությունների հետ միասին՝ «Team Europe» ծրագրով մշակվում են նաև միկրո բիզնեսների և ՓՄՁ-ների աջակցության մատչելի սխեմաներ, վարկերի և երաշխիքների միջոցով, որոնք կնպաստեն ճգնաժամից հետո բիզնեսների զարգացմանը և աշխատատեղերի ավելացմանը։

Ներկայիս ճգնաժամը հիշեցում է առ այն, որ մեր «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», «Արևելյան գործընկերության թիրախային արդյունքները», «Կայուն զարգացման 2030 օրակարգը» և «Փարիզի համաձայնագիրը» լիարժեք կյանքի կոչելը մնում է վճռական՝ օգնելու աշխարհն ավելի պատրաստված դարձնել  ապագա համակարգային ցնցումներին:

 

Ճգնաժամային և արտակարգ իրավիճակներից մինչև վերականգնում և դիմակայունության  ապահովում՝ ԵՄ-ում և Հայաստանում

Մեր սեփական ԵՄ արձագանքը նոր տիպի կորոնավիրուսի վարակին ենթադրում է շրջակա միջավայրի և կլիմայի պաշտպանության ապահովման ուղղությամբ առանցքային ռազմավարական նպատակների ինտեգրում,  ինչպես ամրագրված է «ԵՄ Կանաչ համաձայնագրի», «ԵՄ Թվային օրակարգի» և «ԵՄ Երիտասարդության օրակարգի» դրույթներով, որոնք մնում են արդիական: Այս նպատակների ուղղությամբ շարունակական աշխատանքը «Դիմակայունության զարգացմանն ուղղված շրջանակի» ներքո, գործնականում կզորացնի համավարակի հետ կապված կարճաժամկետ և երկարաժամկետ մարտահրավերների լուծմանն ուղղված  ջանքերը։ ԵՄ անդամ պետությունների կողմից ձեռնարկված երկկողմ նախաձեռնությունները էլ ավելի մեծ ուժ կհաղորդեն մեր հավակնություններին։ Եվրոպական միության վերականգնման  առանցքային նպատակը գալիք սերունդների համար  ավելի կայուն, ավելի դիմակայուն և ավելի արդար Եվրոպա ստեղծելն է։

ԵՄ-ն և իր անդամ պետությունները ձեռնարկել են մարդկանց կյանքի և ապրուստի միջոցների պաշտպանության ապահովմանն ուղղված  աննախադեպ քայլեր՝ միավորելով ուժերն ու ռեսուրսները վարակի և դրա հետևանքների դեմ պայքարում։ Հայաստանը նույնպես ձեռնարկում է բազմաթիվ միջոցառումներ, որոնք միտված են առողջապահական ծառայությունների ուժեղացմանն ու սոցիալ – տնտեսական հիմքերի ամրացմանը։

Մենք՝ «Team Europe» ծրագրի մասնակիցներս կարծում ենք, որ «ԵՄ Կանաչ համաձայնագրի» ռազմավարական ուղղություններն ու սկզբունքները կարող են ծառայել ի նպաստ Եվրոպայի և Հայաստանի գալիք սերունդներին՝ զինելով  նրանց կայուն մրցակցությամբ: Անցումը դեպի մաքուր, շրջանաձև, մրցակցային և կլիմայի նկատմամբ չեզոք տնտեսության ոչ միայն կնվազեցնի վնասակար արտանետումներն ու կլիմայի փոփոխությամբ առաջացող  ռիսկերն, այլև տնտեսական, առևտրային և սոցիալական կառուցվածքային մոդելների վերափոխման միջոցով միաժամանակ կնպաստի կանաչ աշխատատեղերի ստեղծմանը, կայուն աճին և ավելի բարձր դիմակայունության ապահովմանը: Կանաչ փոխակերպումը կարող է ապահովել լուրջ սոցիալական օգուտներ, մասնավորապես՝  առողջ կենսակերպի պայմանների բարելավման, էներգիայի սպառման դիմաց վճարների կրճատման և խոցելի խմբերի համար էներգետիկ աղքատության վերացման միջոցով։ «ԵՄ Կանաչ համաձայնագրի» շրջանակներում, այդ թվում՝ տրանսպորտի, կայուն գյուղատնտեսության և գյուղական համակարգերի ուղղությամբ իրականացվելիք ներդրումները կօգնեն պաշտպանել և վերականգնել բնական էկոհամակարգերը և կենսաբազմազանությունը, ինչը կարևոր է ապագա համաճարակները զսպելու տեսանկյունից:

Թվային փոխակերպումների ընդլայնումը և խորացումը անհրաժեշտ և հուսադրող է Եվրոպայի և Հայաստանի բոլոր քաղաքացների համար։  Ընթացող համավարակը և դրա հետևանքները զգալի չափով հասցեագրվել են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման և զարգացման միջոցով, ինչը վկայում է այն մասին, որ թվայնացումը կարևոր է: Նոր տեխնոլոգիաներով հնարավոր  է դարձել  բիզնեսների և հանրային ծառայությունների գործունեության, առևտրի հոսքերի ապահովումը:  Տեխնոլոգիաների օգնությամբ  մարդիկ կարողացան մնալ կապի մեջ,  շատերը` հեռակա աշխատել և մասնակցել երեխաների հեռավար ուսուցման պրոցեսին: Առաջիկայում ակնկալվում են սոցիալական և տնտեսական կարևոր բարելավումներ՝ աշխատանք տնից, էլեկտրոնային առողջություն, էլեկտրոնային առևտուր, էլեկտրոնային ուսուցում, էլեկտրոնային կառավարում և այլն:

Արդար և ներառական վերականգնումը պետք է դառնա այն ուղին, որը կտանի դեպի ավելի արդար և ներառական ապագա սերնդի կայացում։ Ապրուստի միջոցների ապահովումը, ապահով և որակյալ աշխատանքը, սոցիալական պաշտպանվածությունը պետք է կազմեն վերականգնմանն ուղված գործողությունների առանցքը՝   ամենախոցելի խմբերի և մեկուսացված համայնքների շեշտադրմամբ։  Այն պետք է առաջարկի լուծումներ այպիսի  կարևոր խնդիրներին, ինչպիսիք են՝  պատշաճ աշխատատեղերի և տնտեսական հնարավորությունների ապահովումը, նվազագույն աշխատավարձը, աշխատավարձի գենդերային բացի կրճատումը, աշխատավարձի թափանցիկությունը և սոցիալական տնտեսության զարգացումը:

 

«Team Europe»-ը կաջակցի Հայաստանի վերականգնման միջնաժամկետ ծրագրին

Մենք՝ «Team Europe» ծրագիրը, ողջունում և պատրաստ ենք աջակցել ՀՀ կառավարության առաջնորդությամբ Վերականգնման միջնաժամկետ ծրագրի մշակմանն ուղղված ջանքերին՝ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության, համալսարանական շրջանակների, տեղական իշխանությունների ներգրավմամբ բաց և խորհրդակցային գործընթացի միջոցով՝արձագանքելով նոր տիպի կորոնավիրուսի վարակի ընթացող ճգնաժամին:

Այդ համատեքստում, «Team Europe» ծրագրի շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին առաջարկում է «Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) դիմակայունության ապահովման պայմանագիր»` որն իրենից ներկայացնում է մատչելի պայմաններով,  դրամաշնորհային հիմքով 30 մլն., եվրո բյուջետային աջակցության մուտքագրում պետական բյուջե՝ Վերականգնման միջնաժամկետ ծրագրի հետագա իրականացմանը օժանդակելու նպատակով: Բացի այդ, ԵՄ-ն մոբիլիզացնում է լրացուցիչ 35 մլն եվրո ֆինանսական միջոցներ՝ վերաուղղելով գոյություն ունեցող դրամաշնորհային հիմքով իրականացվող բյուջետային աջակցության այլ ծրագրերը՝ բոլոր ՀՀ քաղաքացիների և բիզնեսների համար ավելի շատ ծառայություններ մատուցելու նպատակով, մինչդեռ թիրախային աջակցություն նաև փոքր և միջին ձեռնարկություններին,  մասնավորապես՝ խիստ անհրաժեշտ  լիկվիդայնության ապահովման նպատակով կտրամադրվի միջազգային ֆինանսական հաստատությունների միջոցով։ «Team Europe» ծրագրով նախատեսվող  բազմաթիվ այլ նախաձեռնություններ կհամապատասխանեցվեն կամ կապահովեն հավելյալ աջակցություն Վերականգնման միջնաժամկետ ծրագրի նպատակների և խնդիրների իրականացմանը:

Մենք՝ «Team Europe» ծրագիրը Հայաստանի հետ միասին՝  անշուշտ կանցնենք այս նախնական արտակարգ և հումանիտար փուլից և շուտով մուտք կգործենք  վերականգնման և կայունության ապահովման նոր փուլ: Ճակատագրի հարվածներից հաճախ նոր հնարավորություններ են ստեղծվում.  ժամանակն է, որ Եվրամիությունն ու Հայաստանը սկսեն ոտքի կանգնել և միասին առաջ շարժվել՝ ճգնաժամի վնասները  վերականգնելու և մարդկանց համար ավելի լավ ապագա կերտելու ուղղությամբ։

Ուժեղ ենք միասին

Էլեկտրոնային ստորագրությամբ՝ բոլոր ԵՄ անդամ պետությունների դեսպանների և եվրոպական և տարածաշրջանային միջազգային ֆինանսական հաստատությունների, Ավստրիական զարգացման գործակալության և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության ղեկավարների:

**Հայաստանին առաջարկվել է 65 մլն եվրո մատչելի, դրամաշնորհային հիմքով բյուջետային աջակցություն,որը  կազմում է ապրիլի 8-ին հայտարարված 92 մլն եվրոյի մի մասը՝ 75 տոկոսը:

 

Հավելված.  «TEAM EUROPE» ծրագրի միջոցառումներ

 

  • «Team Europe» ծրագրի գաղափարին համահունչ՝ ԵՄ պատվիրակության և եվրոպական, միջազգային ֆինանսական հաստատությունների, մասնավորապես՝ Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Վերականգնման վարկային հաստատության, Ֆրանսիական զարգացման գործակալության և  Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության միջև առկա է սերտ համագործակցություն, տեղի են ունենում կանոնավոր հանդիպումներ:

 

Եվրոպական և տարածաշրջանային միջազգային ֆինանսական հաստատությունների ուշադրության  կենտրոնում հատկապես ծրագրային փաթեթների վերաբաշխումն է նոր տիպի կորոնավիրուսի ճգնաժամի արձագանքման ուղղությամբ, միաժամանակ ապահովելով մատչելի պայմաններով  գործիքների հասանելիություն մասնավոր ոլորտին կամ հնարավոր հանրային ներդրումներին աջակցելու նպատակով: Ավստրիական և գերմանական զարգացման գործակալությունները նույնպես համատեղում են  ջանքերը հատկապես մարզերի և ամենատուժած համայնքների ուղղությամբ:

 

ԵՄ պատվիրակությունը՝ երկրի ղեկավարության և գործընկերների հետ քննարկում և շարունակ վերանայում է ընթացիկ ծրագրային փաթեթներն ու  իրականացման ընթացքը: Ավստրիայի հետ՝ Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության միջև «Կանաչ գյուղատնտեսություն» ծրագրով, որի ուղղակի աջակցության գործողությունների բյուջեն կազմում է 2 մլն եվրո, ֆերմերներին և վերամշակողներին տեխնիկայով ապահովելու  նպատակով վերաբաշխվել է շուրջ 450.000 եվրո, ինչպես նաև վերջերս հայտարարվել է փոքր դրամաշնորհների նոր հայտամրցույթ փոքր ֆերմերային տնտեսությունների և արտադրողների համար, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2.400.000 եվրո. Զուգահեռ դրան, «Տեղական դերակատարների հզորացում հանուն զարգացման»  տեղական համայնքների նոր ծրագիրը,  Ավստրիական զարգացման գործակալության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն  Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի միջոցով շուտով կմոբիլիզացնի ռեսուրսներ երեք հյուսիսային մարզերի ուղղությամբ:

 

Գերմանիայի հետ նույնպես՝ Եվրոպական միության և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության միջև «Զբոսաշրջության և նորարարության» նախաձեռնությամբ վերջերս հայտարարվել է  զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ փոքր դրամաշնորհների առաջին հայտամրցույթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 300.000 եվրո:  Նոր հայտամրցույթների հրավերներ նախատեսվում են տարեվերջին:

 

Ներդրվում են լրացուցիչ ջանքեր նաև բազմաթիվ այլ իրականացնող գործընկերների հետ, մասնավորապես՝ ՅՈՒՆԻՍԵՖ ՄԱԶԾ և ՄԱԲՀ կազմակերպությունների հետ «ԵՄ-Ն քաղաքացիների համար» ընթացիկ ծրագրի շրջանակներում դիտարկվում է շուրջ 600.000 եվրո միջոցները հնարավոր արձագանքման փաթեթի վերաբաշխելու ուղղությամբ՝  ի նպաստ առավել խոցելի քաղաքացիների, ընտանիքների, աշխատողների:

 

  • Լիտվա-Շվեդիա կոնսոցիում,  Իտալիա, Ֆրանսիա. «Team Europe» ծրագրի շրջանակներում ԵՄ-ի և իր անդամ պետությունների կողմից համատեղ իրականացվում են մի շարք նախաձեռնություններ՝ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ Շտապ բժշկական թիմեր (ՇԲԹ) մոբիլիզացնելու և բժշկական պարագաների ապահովման միջոցով՝ բուժօգնության կարիք ունեցողներին առավելագույն օգնություն ցուցաբերելու  և ՀՀ առողջապահական համակարգի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով: Հուլիսի 13-ին Գերմանիան նույնպես պատրաստվում է Հայաստան գործուղել Շտապ բժշկական թիմ:

 

Մայիսի 14-ին Լիտվան Հայաստանին  մատակարարել է բժշկական պարագաներ՝ դեմքի պաշտպանիչ վահաններ: Հունիսի 3-ին  Բուլղարիան Հայաստանին տրամադրել է  մարդասիրական օգնություն, որը ներառում է  առողջապահական հաստատություններում առաջնային օգնության բուժանձնակազմի համար պաշտպանիչ բժշկական պարագաների հավաքածուներ, այդ թվում՝ բժշկական արտահագուստ, ակնոցներ և սաղավարտներ: Հունիսի 19-ին Լեհաստանը մատակարարել է բժշկական պարագաներ, մասնավորապես` բժշկական դիմակներ, դեմքի վահան և սանիտարական միջոցներ: Հունիսի 19-ին Լիտվան Հայաստան է գործուղել շտապ բժշկական թիմ և կրկին մատակարարել բժշկական պարագաներ, այդ թվում՝ անձնական պաշտպանիչ պարագաներ, ինտենսիվ թերապիայի բժշկական սարքավորումներ և ախտորոշման ՊՇՌ թեստեր: Հուլիսի 9-ին Նիդեռլանդները հաստատել է բժշկական սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ  ֆինանսական աջակցությունը: Սլովակիայի հանրապետությունն առաջարկել է տրամադրել լրացուցիչ բժշկական օգնություն:

 

  • Վիշեգրադի խմբի պետությունները՝  Լեհաստանը Չեխիան, Սլովակիան և Հունգարիան տրամադրել են 250 հազար եվրո նվիրատվություն  Արևելյան գործընկերության երկրներին՝ “V4EastSolidarity” ծրագրի միջոցով։ Աջակցության հիմնական միջոցներն ուղղվելու են Սպիտակ քաղաքին բժշկական նոր սարքավորումներ տրամադրելու, երեխաների հեռավար ուսուցման համար տեխնիկական հագեցվածության և մանկապարտեզների համար պաշտպանիչ պարագաների ապահովմանը:

 

  • Ֆրանսիան հայտարարել է 50-80 մլն եվրո վարկ տրամադրելու պատրաստակամության մասին, որը կօգնի Հայաստանին առողջապահության և սոցիալական ապահովման համակարգը բարեփոխելու գործում:

 

  • Գերմանիան 2,75 մլն., եվրո գումար կհատկացնի Հայաստանում հետազոտությունների ոլորտում համագործակցության միջոցով  նոր տիպի կորոնավիրուսի հասցեագրմանն ուղղված ծրագրին, որը միտված է միջնաժամկետ և երկարաժամկետ համակարգային ռիսկերի համալիր կառավարմանը:

 

  • Ավստրիան՝ Ավստրիական զարգացման գործակալությունը և Էստոնիան համագործակցում են  հայաստանյան քաղհասարակության կազմակերպությունների հետ  և միավորել են ուժերը  ԵՄ պատվիրակության հետ՝  համալրելով «ԵՄ Արագ արձագանքման մեխանիզմ» մարդասիրական նախաձեռնության միջոցները  Լոռու մարզում առողջապահության ոլորտի և երեխաների օգնության ապահովման նպատակով: Գերմանիան  քաղհասարակության հինգ կազմակերպությունների միջոցով տրամադրել է աջակցություն դիմակներ և անձնական պաշտպանության միջոցներ կարելու և/կամ գնելու, ինչպես նաև տարեցներին և այլ խոցելի խմբերին տեղեկատվական նյութեր, խնամքի պարագաներ և սննդի փաթեթներ բաժանելու նպատակով: Լիտվան աջակցում է ՔՈՎԻԴ-19-ի վերաբերյալ ապատեղեկատվության հակազդեցությանն ուղղված նախաձեռնությանը:

 

  • Շվեդիայի և Լիտվայի հետ ԵՄ Թվինինգ գործիքի ներքո Բնակչության պաշտպանության ոլորտի կարողությունների զարգացմանն ուղղված նոր ծրագիրը ավելի քան տեղին է և ճիշտ ժամանակին: Ծրագրի իրականացումը կմեկնարկի փորձագետների Երևան ժամանելուն պես:  Հուլիսի 3-ին տեղի է ունեցել ստորագրման պաշտոնական արարողություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ:

 

 

  • Շվեդիան ընդունել է որոշում հայաստանյան քաղհասարակության կազմակերպություններին՝ լրատվական դաշտի  ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության թեմատիկ ուղղություններով ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին։ Ծրագիրը, որի շահառուն թիրախային խոցելի խմբերն են,  կենտրոնացված է նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածմանը  հակազդելու ուղղությամբ:

 

  • Նիդերլանդները շարունակում է դրամաշնորհների համար քաղհասարակության կողմից ներկայացված նոր հայտադիմումների գնահատման գործընթացը։ Եվրոպական հանձնաժողովի համաֆինանսավորմամբ Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության «Nasira» երաշխիքային գործիքը վերջերս ընդլայնվել է` ընդգրկելով նաև ՔՈՎԻԴ -19 հետևանքները կրող միկրո և փոքր ու միջին ձեռնարկությունները:

 

  • Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) տրամադրում է Հայաստանին մի շարք միջոցներ, մասնավորապես՝ (ա) արտակարգ իրավիճակների անհետաձգելի արձագանքման սուվերեն վարկի տրամադրում, որը  կօգնի 100 տոկոսով ծածկել հանրային առողջապահության ոլորտի նոր կորոնավիրուսի հետ կապված թույլատրելի ծախսերը, (բ) ֆինանսական միջոցների արագացված հատկացում, այդ թվում՝ ընթացիկ ծրագրային փաթեթներով նպատակների վերանայում (գ) ԵՄ պատվիրակության և Եվրահանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում ՀՀ ՓՄՁ-ների աջակցությանն ուղղված  ընթացիկ ծրագրերի հնարավոր ընդլայնում: Նոր տիպի կորոնավիրուսի համավարակի բռնկման պայմաններում ԵՆԲ-ն արագացրել է ՀՀ Կենտրոնական բանկին  «Մասնավոր հատվածի գործիքի» միջոցով Հայաստանում գործող ՓՄՁ-ների օժանդակությանն ուղղված գործարքի ներքո դրամական միջոցների հատկացումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031