Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող հիմա ՀՀԿ-ականները Տուսկին զանգեն, ասեն՝ մեր ընկեր Տուսկ, նայեք Ադրբեջանն ինչ է անում». Իգիթյանը հարցնում է՝ եթե այդքան «պռախոդ» ունեն ԵԺԿ-ում, ո՞ւր են հիմա

Հուլիս 13,2020 17:26

«Շատ կարեւոր է առաջին պատասխանը, որն իրականացրել է մեր բանակը: Մեր արտգործնախարարությունը եւ մենք այստեղ պառլամենտական դիվանագիտության շրջանակներում, իհարկե, փորձում ենք աշխատել, բայց առաջին պատասխանը, հակահարվածը Ադրբեջանն արդեն ստացել է ու չեմ կարծում, որ Ադրբեջանը որեւէ հաջողություն՝ ոչ միայն ռազմական, այլեւ դիվանագիտական, կարող է ունենալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Թե ինչու վարչապետը չի օգտագործում Ալիեւի հետ ուղիղ կապը՝ Իգիթյանն ասաց, որ չգիտի՝ ուղիղ կապ եղե՞լ է Ալիեւի հետ, թե՞ ոչ, բայց խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Կասպրշիկի հետ, ուղիղ կապ եղել է նաեւ ՌԴ պաշտոնյաների հետ: Հայաստանը փորձում է բազմակողմանիորեն, միջազգային կառույցների հետ սառեցնել իրավիճակը:

Aravot.am-ը հարցրադրմանը՝ նախկին իշխանության ներկայացուցիչները քննադատում են, որ այս կառավարությունը, իշխանությունը այնպես է փչացրել հարաբերությունները միջազգային կառույցների հետ, որ հիմա ոնց որ երես չի մնացել այս հարցով դիմելու՝ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ես չգիտեմ նախկին իշխանություններն ինչ են ասում, ինձ մոտ, կապված այս իրավիճակի հետ եւ ոչ միայն, այնպիսի տպավորություն է, որ նախկին իշխանություններն ուզում են, որ իրավիճակը վատ լինի, որ իրենք խոսել կարողանան: Նրանք ընդհանրապես խոսելու տեղ չունեն: Այդ հարցի պատասխանը, թե ինչու ժողովուրդն ըմբոստացավ իրենց դեմ 2018-ին, նրանք այդպես էլ չեն տալիս եւ հիմա նրանք քննադատեն մե՞զ, նոր իշխանությունների՞ն: Հարց է գալիս՝ եթե մենք այդքան վատն ենք, իրենք այդքան լավն են, ինչո՞ւ ժողովուրդն ըմբոստացավ եւ իրենց ստիպեց, որ իշխանությունից հեռանան եւ ընտրությունների ժամանակ նույնիսկ պառլամենտում լինելու անհրաժեշտ ձայներ չտվեցին: Այդ հարցի պատասխանը թող նրանք տան: Եթե իրենք լավ, օգտակար, կոնստրուկտիվ կապեր ունեն, թող օգտագործեն այդ կապերը՝ այս իրավիճակը չեզոքացնելու համար: Այդքան ասում են, որ նրանք ԵԺԿ-ում իրենց բառապաշարով ասեմ՝ «պռախոդ» ունեն, անձնական լավ կապեր ունեն, դե թող օգտագործեն այդ կապերը: Այդ կապերը չպետք է օգտագործեն միայն իրենց կոռումպացված, արդարադատությունից փախած մարդկանց պաշտպանելու համար, այլ՝ այսպիսի դեպքերի համար: Թող հիմա Տուսկին զանգեն, ասեն՝ մեր ընկեր Տուսկ, նայեք Ադրբեջանն ինչ է անում, մենք ձեր լիիրավ անդամն ենք, դե հայտարարություն արա Ադրբեջանի դեմ, ինչո՞ւ չեն անում: Դա նշանակում է, որ իրենց ուշքն ու միտքը միայն միջազգային եւ եվրոպական կառույցներն օգտագործելն է՝ իրենց անձնական նպատակների համար: Իսկ Հայաստանի շահերի համար նրանք չեն օգտագործում իրենց անձնական շահերը»:

Մենք նաեւ հարցրեցինք, թե ՀԱՊԿ-ի հետ կապված ի՞նչ ակնկալիքներ կան՝ Իգիթյանը պատասխանեց. «Հայաստանը դիմել է: Ընդհանրապես, Հայաստանը ՀԱՊԿ-ի այս հնարավորությունը երբեք չի օգտագործել: Հիմա փորձենք, նայենք, թե ինչքանով ՀԱՊԿ-ը այս իրավիճակում կարող է լինել այն հարթակը ու այն գործիքը, որը կարող է հանդարտեցնել իրավիճակը»:

Հարցին՝ ՀԱՊԿ-ը հետաձգել է խորհրդակցության ժամկետն անորոշ ժամանակով, այդ «ոտքը կախ գցելն» ինչո՞վ է պայմանավորված՝ Իգիթյանը պատասխանեց. «Արդեն այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է այս հարցը նայել՝ ունի ինչ-որ ազդեցություն՝ իրավիճակը հանդարտեցնելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031