Սահմանային լարվածության, ադրբեջանական ուժերի՝ ՀՀ սահմաններին ոտնձգության հետ կապված թեման պատգամավորն արտահայտել է նաեւ հագուստով՝ կրելով զինվորական կամուֆլյաժի գույներով ու երանգներով հագուստ ու նաեւ՝ համապատասխան դիմակ: Երբ հարցրեցինք՝ իր այսօրվա հագուստը կապ ունի՞ օրվա հետ՝ Քրիստինե Պողոսյանը պատասխանեց, որ իր հագուստը միշտ կապ ունի իր հոգեվիճակի հետ, իսկ ինքը ողջ գիշեր չի քնել՝ հետեւելով մեր զինվորների գործողությունների մասին լուրերին:
Հիշեցնենք, որ Քրիստինե Պողոսյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ