Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

Հուլիս 13,2020 16:52

Ռուսաստանի ԱԳՆ-ն լուրջ մտահոգություն է հայտնում ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, ըստ ստացվող տեղեկությունների, մարտական գործողությունները շարունակվում են, օգտագործվում է հրետանի, կան զոհեր և վիրավորներ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Մոսկվան անթույլատրելի է համարում հետագա էսկալացիան, որը սպառնալիք է տարածաշրջանի համար:

«Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Իր կողմից Ռուսաստանի ԱԳՆ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իրավիճակի կայունացման համար»,-ասվում է հաղորդագրությունում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031