Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բոլոր պարտիաներում հաղթանակ տարան սեւերը

Հուլիս 13,2020 16:34

Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 7-րդ տուրի բոլոր հինգ պարտիաներում հաղթանակ են տոնել սեւ խաղաքարերով հանդես եկող շախմատիստները:

Միանձնյա առաջատարը գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է, որը կորցրել է ընդամենը մեկ միավոր: Առաջին եռյակում են նաեւ 4,5-ական միավոր վաստակած գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն ու միջազգային վարպետ Արթուր Դավթյանը:

Մրցաշարի միակ կին մասնակիցը՝ կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, առայժմ 2,5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 9-րդ հորիզոնականը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031