Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բնության մեջ հանգստացողները մեր առաջնային թիրախը չեն, ոստիկանությանը կոչ եմ անեմ զերծ մնալ նման մոտեցումից». պարետ

Հուլիս 13,2020 16:26

«Որոշ մեկուսացած ընտանիքներ չեն կարողանում առաքման ծառայություններից օգտվել, սակայն պարետատան թեժ գծից իրենց ասել են՝ ով ավելի լավ է իրեն զգում, թող նա գնա խանութ»,-ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ մեկուսացված անձանց սննդի ապահովման խնդրի առնչությամբ գործում է սննդի մատակարարման ցանց, որն աշխատում է ՏԻՄ մարմինների միջոցով. «Եթե անձն ունի սննդի կարիք, ստանում է, իսկ եթե ընտանիքն է վարակված, պետք է փորձել օգտվել առաքման ծառայություններից, որոնք մարտից մեծ ծավալով են աշխատում: Բոլորին խորհուրդ ենք տալիս հնարավորինս զերծ մնալ ավելորդ տեղաշարժից»:

Պատգամավորը նաեւ բարձրաձայնեց՝ ոստիկանները տուգանում են բնության գրկում ընտանիքով մաքուր օդ շնչելու գնացած քաղաքացիներին, եւ սա միտումնավոր տուգանելու տպավորություն է թողնում, ոչ թե համավարակի դեմ պայքարի: Ավինյանը պարզաբանեց, որ նման դեպքերում, միանշանակ, այդ քաղաքացիները չեն իրենց առաջնային թիրախը. «Ոստիկանությանը պետք է խնդրեմ եւ կոչ անեմ զերծ մնալ նման մոտեցումից»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ օգոստոսի 12-ը, եւ իրավունքի ուժով գումարվել է ԱԺ հատուկ նիստ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031