«Թոքերի արհեստական շնչառության սարքերի պակաս չունենք, դրանք տարբեր ռեժիմի սարքեր են: Հիմա բավարար չափով ունենք նման սարքերի եւ թթվածնի կայանների պահուստ»,-ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:
Ինչ վերաբերում է տեղական ընկերության կողմից թոքերի արհեստական շնչառության սարքերի արտադրությանը, Ավինյանը նշեց, որ հատկացված դրամաշնորհի սահմանված ժամկետ կա. «Հարցին կանդրադառնանք, կհասկանանք՝ ո՞ւր ենք հասել»:
Փոխվարչապետը նաեւ նշեց, որ վերակենդանացման բաժանմունքներն այս պահին հագեցած են համապատասխան սարքավորումներով, եւ մտահոգությունների առիթ չկա. «Դեռեւս խնդրի առաջ կանգնած չենք եւ, կարծում եմ, առաջիկայում ենք չենք կանգնի»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ օգոստոսի 12-ը, եւ իրավունքի ուժով գումարվել է ԱԺ հատուկ նիստ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ