«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ՖԲ էջում գրում է. Անկախ այն հանգամանքից, թե Տավուշի ուղղությամբ իրադարձությունները ինչպես կզարգանան, մեր հաջողության, հաղթանակի և ինչու չէ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամենակարևոր գործոնը ադրբեջանական ագրեսիային կոշտ արձագանք ապահովելն է:
Չպետք է կարծել, թե կոշտ գործողությունները կարող են լայնամասշտաբ ռազմական գործողությունների պատճառ դառնալ: Եթե Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններ է պլանավորել, ապա նույնիսկ «փափուկ» լինելու, «զսպվածության» պայմաններում էլ իր մտադրությունը կիրականացնի:
Սա նշանակում է, որ ցանկացած ագրեսիա Հայաստանի կամ Արցախի սահմանների ուղղությամբ պետք է ժամանակին ամենատարբեր միջոցներով կանխել. եթե հնարավոր է, ապա հենց սկզբնական փուլում՝ Ադրբեջանի տարածքում»: