«Այս պահին աշխարհում մոտ երկու հարյուր պատվաստանյութ է մշակվում, որոնց հաստատման պարագայում հասանելիություն կլինի երկրների համար»,-ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռքբերումը որ փուլում է:
«Մեր առողջապահության նախարարությունն ակտիվ բանակցում է տարբեր ընկերությունների հետ: Հենց նոր զարգացումներ տեղի կունենան, մենք անպայման կտեղեկացնենք»,-նշեց Ավինյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ օգոստոսի 12-ը, եւ իրավունքի ուժով գումարվել է ԱԺ հատուկ նիստ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ