ՌԴ գլխավոր դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի գործով մեղադրական եզրակացությունը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով փաստաբան Ալեքսեյ Պարշինին:
Փաստաբանի խոսքով՝ քույրերը մեղադրվում են «մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածությամբ սպանություն կատարելու համար», գործը փոխանցվելու է դատարան:
Ինչ վերաբերում է Խաչատուրյան քույրերից կրտսերի գործին, որը անմեղսունակ է ճանաչվել, այն առանձին է դիտարկվելու: «Մյուս երկուսի գործով միջնորդություն ենք ներկայացրել երդվյալ ատենակալների մասնակցությամբ գործը քննելու համար։ Ամենայն հավանականությամբ, դատավարությունը փակ կլինի, քանի որ գործում առկա են սեռական անձեռնմխելիության խախտման տվյալներ»,-հավելել է փաստաբանը։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ