Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմակ չդնելու եւ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար կազմվել է 81.084 արձանագրություն». պարետ

Հուլիս 13,2020 14:51

«Մինչեւ օրս դիմակ չդնելու եւ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար ոստիկանների կողմից կազմվել է 81.084 արձանագրություն, որից մոտ 22 հազարը՝ տրանսպորտային միջոցներում, իսկ մոտ 56 հազարը՝ հանրային վայրերում դիմակ չդնելու դեպքերի առնչությամբ»,-ԱԺ հատուկ նիստում այսօր հայտարարեց ՀՀ արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա փոխանցմամբ՝ այդ արձանագրությունների հիման վրա իրականացված վարչական վարույթների արդյունքում 23 000 դեպքով կազմվել է համապատասխան որոշում:

Փոխարենը, Ավինյանի խոսքով, տնտեսվարողների վարքագիծն է բարելավվել. տեսչական մարմինների կողմից միայն 4372 տնտեսվարողի գործունեություն է այս ընթացքում սահմանափակվել:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ օգոստոսի 12-ը, եւ իրավունքի ուժով գումարվել է ԱԺ հատուկ նիստ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031