ՀՀ կառավարությունն այսօր որոշել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել մինչեւ օգոստոսի 12-ը, եւ իրավունքի ուժով գումարվել է ԱԺ հատուկ նիստ:
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը զեկուցեց, որ այս պահին արտակարգ դրության հիմք հանդիսացող ռիսկերը չեզոքացված չեն. «Համավարակի հետ կապված իրավիճակը մտահոգիչ է, սակայն՝ առողջապահական սպասարկման տեսանկյունից՝ կառավարելի: Առանց արտակարգ դրության ռեժիմի հնարավոր չի լինի վերահսկել սանիտարահամաճարակային ռեժիմի պահպանումը: Մեծ է ակնկալիքը, որ հետագայում արտակարգ դրությունը երկարաձգելու անհրաժեշտություն չի լինելու»:
Ավինյանի փոխանցմամբ՝ ներկայումս դիտարկում են արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը, որը թույլ կտա կարանտինային հատուկ միջոցների արդյունավետ կազմակերպման նպատակով կիրառել որոշ սահմանափակումներ, որոնք բավարար կլինեն վարակի տարածումը կանխարգելելու համար. «Այդ կարգավորումների ընտրությունը կախված է լինելու համավարակի դինամիկայից»: Փոխվարչապետը նաեւ նշեց, որ շարունակաբար կատարելագործվում է առողջապահական սպասարկման համակարգը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ