«Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանին երեկվանից Ադրբեջանի սադրանքները եւ դիվերսիաները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն՝ հատկապես համավարակի պայմաններում»,-արտակարգ դրության երկարաձգման արդյունքում հրավիրված ԱԺ հատուկ նիստում այսօր անդրադառնալով երեկվանից Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացվող սադրիչ գործողություններին՝ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Միջազգային հանրության համար կրկին լսելի եմ դարձնում մեր դիրքորոշումը՝ Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում նման գործողությունների արդյունքում ադրբեջանական կորուստների, տարածաշրջանային հնարավորության լարվածության ողջ պատասխանատվությունը»,-շեշտեց Ավինյանը:
Նրա խոսքով՝ հայկական բանակն իրականացնում է իր առաջ դրված խնդիրները՝ արժանի հակահարված տալով հակառակորդի սադրիչ գործողություններին. «Հանրությանն էլ կոչ եմ անում զգոնություն դրսեւորել եւ տարածել բացառապես պաշտոնական տեղեկատվություն՝ այդպես զորակցելով հայոց բանակին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարում՝ Տիգրան Ավինյանը, Գարիկ Սարգսյանը եւ Սիփան Փաշինյանը 2016-ին ապրիլյան ռազմական գործողություններից հետո