Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր ուզում Փաշինյանն ասել՝ այդ լարված պահին Արփիի տեսանյութը տարածելով. Ուլիխանյանի բացատրությունը՝ վարչապետի ուղերձի մասին

Հուլիս 13,2020 14:19

Երեկվանից սոցցանցերում քննարկում են, որ Հայաստանի քաղաքական իշխանությունից սահմանային լարվածության վերաբերյալ արձագանքի էին սպասում, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ լարված պահին ֆեյսբուքյան իր էջում իր փոքրիկ դստեր՝ Արփիի տեսանյութն էր տարածում:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2691120491208329?__xts__[0]=68.ARD_uATS5ZwwPExX2CpOPQCK2awGVGZOnkWfjPLM39ZkNSLlbeHs1offywKMLTejdZyRyStiOAGJrV0orfwyU1UI6zZ5DLrns0UATgNzhvZuNtrLkbNLqVU76i86toDOG5eE8hAa7eqL9gnuD2q9YiM5MqPkdqiRFNi_Hzk0wX1-daUOEJEn7mOsV0Vw4WD3emlsidtq3kfTH9Sbukz3Gijr9dvctNb7VPAJZ_xpQv3m-NqW6f2-JxXPUNeY74RgGVwWiWSpFnRbvMP5bSQiZPpC453HFPMUO1zW4Je-mPOdYuZKd4A94XVqv15N8ylYzgoZj0OSWspqKb1KlCbQqIHce-t5Hav7kxofFCRKdFKNbi_61VBuxD7TJIwLPVD9gwaQYWbhprvnyMRw_RdujsKGTG2uxFTNXTyhwsWek_g_HdTYaMSQ0da9T024bKvzkgen6gHNTNdsTBP_V3iabR5dZtPLdzeh9Whxj8s_32sUwJxtUFgrMdtLmTtSUFPAQSiYhg&__tn__=-R

Այսօր այս առնչությամբ լրագրողների հարցին ի պատասխանն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն ասաց. «Դա եւս արձագանք է եւ շատ կարեւոր արձագանք է: Վարչապետն այսօր արձագանքել է նաեւ կառավարության նիստում, ինչ վերաբերում է քաղաքական արձագանքին, մենք դրանով ենք զբաղված, այդ թվում նաեւ ես՝ այս հարցազրույցը տալով»:

Ուլիխանյանը վստահեցրեց, որ Արփիի տեսանյութը շատ լավ ու կարեւոր քաղաքական արձագանք էր: Մենք հարցրեցինք՝ դրա ուղերձը ո՞րն էր՝ Ուլիխանյանը պատասխանեց. «Ուղերձն այն էր, որ մենք բոլորս մեր հայրենիքի համար միակամ ենք: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի զինվոր է եւ անկախ տարիքից՝ լծված է Հայաստանի Հանրապետության սահմաններն անառիկ պահելուն եւ մենք անխուսափելիորեն հաջողելու ենք այդ ուղղությամբ»:

Հարցրեցինք՝ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հարցադրումներ էր հնչեցնում Դավիթ Տոնոյանին, ասում էր՝ կարո՞ղ է մեքենայի հետ կապված են ադրբեջանական ուժերի քայլերը, սա ի՞նչ էր նշանակում, Ադրբեջանի գործողությունների արդարացո՞ւմ էր փնտրում՝ Ուլիխանյանը պատասխանեց. «Ես ադրբեջանական գործողությունները ներկայացրեցի՝ որպես արկածախնդրություն, այսինքն, տրամաբանությունը հասկանալը իրոք բարդ է, որովհետեւ մի հատ ինքնագնացով փորձել են անցնել, տրամաբանություն է պետք գտնել: Երեւի վարչապետը փորձել է պարզել՝ կա՞ այդպիսի… ինչն, իհարկե, էլի անտրամաբանական բան կլիներ, բայց գոնե ինչ-որ մի պատճառ, թեթեւ տրամաբանություն պե՞տք է այդ գործողությունների վերաբերյալ գտնվի, թե՞չէ»:

Պատգամավորն ասաց, որ ՀԱՊԿ-ից ակնկալում են հասցեական հայտարարություն եւ նման գործողությունների դատապարտում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Բացատրութիւնը տկար է: Շատ աւելի իմաստալից ուղերձ կարելի է վերագրել, թշնամիի յարձակման ժամանակ՝ երեխայի այդ պարին, այդ երգի վրայ:

    Պատգամը այն էր որ՝ հա, դուք որքան որ ուզէք, յարձակեցէք, սակայն մեր երեխաները կը մնան ուրախ, անվախ, անխռով եւ ինքնավստահ, մինչ մեր Բանակը ապահովում է երկիրը, եւ մեր ապագան:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031