Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմական գործողությունների դադարեցման օրվա եւ դադարեցման տեղանքի վերաբերյալ որոշումներն այսուհետեւ կայացվելու են ՀՀ մայրաքաղաք Երեւանում». Ուլիխանյան

Հուլիս 13,2020 13:53

«Ադրբեջանական արկածախնդրությանը հետեւել է մեր ԶՈՒ-ի համարժեք, անհրաժեշտ եւ բավարար պատասխանը: ՀՀ սահմանները եղել են, կան եւ լինելու են անառիկ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական ուժերի ոտնձգության հետ կապված ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը: Նա ենթադրում է, որ սա կարող է կապված լինել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի հետ, ռազմաքաղաքական ղեկավարությունը սեփական դիրքերը քաղաքական արենայում թուլացված համարելով՝ ստեղծում է այսպիսի դրվագներ՝ ներքին լսարանի համար:

Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ եք դա արկածախնդրություն որակում, հնարավոր չէ՞, որ այս ամենը լայնածավալ գործողություններ սկսելու մշակված պլան լինի՝ Ուլիխանյանը պատասխանեց. «Արկածախնդրություն եմ համարում այն բանի համար, որ ՀՀ-ն ՄԱԿ-ի անդամ երկիր է, ունի անձեռնմխելի սահմաններ եւ այդ անձեռնմխելիությունը միջազգայնորեն ճանաչված է: Ինչ վերաբերում է լայնածավալ գործողություններին, դրա վերսկսման առումով գոյություն ունեն երկու խումբ զսպող, արգելակող հանգամանքներ: Դրանցից առաջինը մեր ռազմական ներուժն է, ՀՀ-ն իրականացրել է պաշտպանունակությանն ուղղված ՀՀ ԶՈՒ-ի էական բարելավումներ, որը շատ կարեւոր է, երկրորդ խումբը քաղաքական գործոններն են: Ես ներքին քաղաքական գործոններին կանդրադառնամ, տպավորություն կա, որ մարդիկ լավ իրազեկված չեն, ՀՀ-ի դեմ ուղղված ցանկացած մեծ ռազմական գործողություն արժանանալու է համարժեք հակահարվածի եւ ռազմական գործողությունների դադարեցման օրվա եւ դադարեցման տեղանքի վերաբերյալ որոշումներն այսուհետեւ կայացվելու են ՀՀ մայրաքաղաք Երեւանում եւ այդ որոշումները կայացվելու են ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական իշխանության կողմից»:

Ուլիխանյանը հավելեց, որ ՀՀ-ն սուվերեն երկիր է եւ իր սահմանները պաշտպանելու համար կարող է դիմել նաեւ պատժիչ գործողությունների՝ անհրաժեշտության դեպքում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031