Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

Հուլիս 13,2020 13:33

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող սրված իրավիճակին անդրադարձել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Այս մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Խիստ մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանի փոխհրաձգության կապակցությամբ: Երկու երկրների համար չափազանց կարևոր է ցուցաբերել զսպվածություն և օգտագործել հաղորդակցության բոլոր ալիքները ինչպես ուղիղ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ»,-ասվում է ԵՄ հատուկ ներկայացուցչի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ նույն օրը ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031