Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ ծնվել եմ մարտիկ լինելու համար»

Հուլիս 13,2020 12:00

Ամերիկաբնակ Արթուր Ասլանյանը մի քանի տարի է՝ հաջողություններ է գրանցում կարատեի մրցաշարերում: Մարզիկն «Առավոտ»-ին պատմել է մարտարվեստի աշխարհ մուտք գործելու եւ իր հաջողության գրավականի մասին:

– Արթուր, նախ խնդրում եմ Հայաստանի մարզասերներին տեղեկացրեք ձեր գործունեության մասին. ե՞րբ եք տեղափոխվել ԱՄՆ, ինչպե՞ս եք սկսել զբաղվել կարատեով:

– Կարատեով զբաղվել եմ դեռեւս մանկուց՝  7 տարեկանից: Կարատեն իմ այրան մեջ է. առանց կարատեի ես ինձ չեմ պատկերացնում: Կարծում եմ՝ ծնվել եմ մարտիկ լինելու համար: Երկար տարիներ ապրել եւ մարզվել եմ Հայաստանում, այնուհետեւ 2017 թ.-ից որոշեցի տեղափոխվել ԱՄՆ եւ ուժերս փորձել մի երկրում, որտեղ շատ մեծ հնարավորություններ կան մարզիկների համար: Իմ մարզական կյանքը հաջողված կարող եմ համարել. այստեղ արդեն բազում խոշոր մրցաշարերի հաղթող եմ դարձել այս 3.5 տարիների ընթացքում:

– Մասնավորապես ի՞նչ հաջողություններ կարող եք առանձնացնել վերջին շրջանի սպորտային կյանքից:

– ԱՄՆ տեղափոխվելուց հետո մասնակցել եւ հաղթել եմ միջազգային տարբեր մրցաշարերում՝ Ozawa Cup 3-րդ տեղ (2017), Irvine Open` չեմպիոն (2017), 50 th Annual Championship JKR` չեմպիոն (2017), Los Angeles Օpen` չեմպիոն (2018), California Open` չեմպիոն (2018), Unok Open` չեմպիոն (2019), Hayashi Cup` չեմպիոն (2019), Ozawa Cup` երկու ոճերում բացարձակ չեմպիոն (2019): 2017 եւ 2019 թվականներին ընդգրկվել եմ ԱՄՆ-ի 10 լավագույն ամերիկահայ մարզիկների ցանկում, իսկ 2018-ին ճանաչվել եմ լավագույն մարզիչ:

– Առիթ ունեցե՞լ եք ծանոթանալու կարատեի հայաստանյան մարզաշխարհի զարգացմանը։ Ի՞նչ խնդիրներ կարող եք մատնանշել:

– Հայաստանում կարատեի զարգացման մեջ կարեւորագույն խնդիրներ են մարզիկների ֆինանսավորումը, մարզիչների վերապատրաստումը, սեմինարների կազմակերպումը կարատեի փորձառու վարպետների մասնակցությամբ, ընկերական մարզումների անցկացումը տարբեր երկրների մարզիկների հետ:

– Ասում են` ամեն մարզիկի կյանքում մի ոգեշնչող հանգամանք կա։ Ձեզ ո՞վ կամ ի՞նչն է ոգեշնչում հաղթանակների ճանապարհին:

– Մանուկ ժամանակ ինձ ոգեշնչում էին մարտաֆիլմերն ու դրանց հերոսները, իսկ հետո՝ կատարելության եւ որեւէ մեկին չնմանվելու ձգտումը, սեփական ոճի ստեղծումը: Կարիերայիս լավագույն ձեռքբերումը համարում եմ սեփական մարմնիս եւ միտքիս կանոնավորումը՝ մտքի եւ մարմնի դաստիարակումը:

Զրուցեց

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031