Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք. վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից

Հուլիս 13,2020 11:22

Արցախի Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից. Սահմանային անցակետում նրանից նմուշառում է իրականացվել և ՊՇՌ հետազոտության արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածությունը:

Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 1 նոր դեպք:

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 148 մարդու մոտ, որից 120-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի:

COVID-19 –ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 2898 փորձանմուշի հետազոտություն:

Արցախի տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031