Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը ՀՀ պետական սահմանին տեղի ունեցող հարձակումները և ընդհարումները գնահատում է որպես վտանգավոր գործընթաց, որն ուղղակիորեն սպառնում է մեր պետականությանը և համայն հայ ժողովրդի ճակատագրին:
Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը՝ գտնում ենք, որ նման իրավիճակում պարտավոր ենք համախմբվել հայ զորականի և հայ զինվորի շուրջ:
Ելնելով վերը նշված հույժ կարևոր դիտարկումներից՝ «Կամքը» հայտարարում է ցանկացած ձևաչափի բողոքի ակցիաների ժամանակավոր դադար, քանի դեռ ՀՀ պետական սահմաններին տիրում է նման վտանգավոր իրավիճակ և կոչ է անում իր անդամներին, սատարողներին և համախոհներին հնարավոր բոլոր միջոցներով ծառայել սահմանում անդորրի վերականգման և հայկական բանակի հզորացման վեհ նպատակին:
Կարդացեք նաև
Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք Հասարակական Նախաձեռնություն