ԱԺ պատգամավորներ Տիգրան Կարապետյանը եւ Սիփան Փաշինյանը սահմանապահ Այգեպար գյուղում էին՝ այս մասին ՖԲ էջում հայտնել էր Սիփան Փաշինյանը՝ «Կրակոցների ձայներ են լսվում: Այցելել ենք նաև Տավուշ և Մովսես գյուղեր»:
Իսկ Տիգրան Կարապետյանը ՖԲ էջում հայտնում է. «ՀՀ Զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը, մեր գյուղերում մարտական տրամադրություն է, բառերով նկարագրել հնարավոր չէ: Մեր ազգը անպարտելի է»: