Ցավալի լուր: 2020 թվականի հուլիսի 11-ին, կորոնավիրուսային հիվանդության պատճառով, 68 տարեկան հասակում կյանքից հեռացավ վաստակաշատ դասախոս, սիրելի գործընկեր, ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի «Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի» ամբիոնի ասիստենտ Սերժիկ Սպարտակի Ղազարյանը։
ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
https://www.facebook.com/photo.php?fbid=2594880397492064&set=a.2594880424158728&type=3&theater
Իսկ ինչքանով է կոռեկտ և բարոյական մարդու մահվան լուրը հայտնել նրա հիվանդության մասին մանրամասն պատմելով: Կարծեմ, սովորաբար չեն հայտնում, որ մարդը մահացավ կոնկրետ այսինչ հիվանդությունից, այս դեպքում իմաստը որն է շեշտել, որ կորոնավիրուսից է: Վաղը որ մի հայտնի մարդ մահանա գանգրենայից կամ ստամոքսի խոցից կամ աղիների անանցանելիությունից, հո չեք հայտնելու այդ հիվանդության մասին: Ես բարոյական չեմ համարում ստիպել ընթերցողին կարդալ մահացածի հիվանդության մասին, որովհետև դա ցանկացած տեսանկյունից ուղղակի ցինիկություն է, առաջին հերթին հենց մահացածի հիշատակի նկատմամբ: Մեզնից ոչ մեկս էլ չէր ցանկանա, որ մեր մահվան պատճառի մասին գրեին լրատվամիջոցները, այնպես չի?