Լրահոս
Օրվա լրահոսը

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան. ՀՀ վարչապետն իր ուղերձում գործածել է Մեծ եղեռն եզրույթը, մինչդեռ միջազգայինը Ցեղասպանությունն է

Հուլիս 12,2020 23:05

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ՖԲ էջում գրում է. 

Շարունակում ենք ընթերցել նոր հրապարակված ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ։

Արձանագրում ենք նաև, որ ՀՀ Վարչապետն իր ուղերձում գործածում է ՄԵԾ ԵՂԵՌՆ եզրույթը, մինչդեռ միջազգայինը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է։

ՄԵԾ ԵՂԵՌՆ եզրույթը գործածում են այն երկրները, որոնք խնդիր ունեն ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ իրողության հետ (օր․՝ ԱՄՆ ևն)։

Տեղեկացնեմ նաև, որ այս եզրույթների շուրջ ժամանակին բուռն քննարկումներ են եղել նաև Հայոց Եկեղեցում, երբ օրակարգում էր Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման հարցը։ Ուստի պատահական չէր, որ սրբադասումից հետո գործածվեց միջազգայնորեն ընկալելի ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ եզրույթը։

Հ․ Գ․ մի պահ պատկերացրեք, որ այս տեքստը թարգմանվում է օտար լեզուներով, լռում եմ տարատեսակ մեկնաբանությունների մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031