Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Oբյեկտիվ ի՞նչ չափանիշներից ելնելով է պետությունը ազգային անվտանգության ռազմավարությունում այլ կրոնական կառույցներին համարել որպես ազգային արժեք․ հայտարարություն

Հուլիս 12,2020 12:15

Հայ ժողովրդի ազգային հոգու և գիտակցության խորքերում որպես ազգային արժեք եղել է և շարունակելու է լինել դարերով պետականությունից զրկված մեր ժողովրդի համար ազգային գաղափարախոսության կրողը` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, այն ազգային ինքնության հենասյուներից մեկն է, ինչպես մեր լեզուն, մշակույթը և ընտանիքը:
Ազգային արժեքների պահպանության խնդիրը ոչ միայն պետության, այլև յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է, ուստի այս համատեքստում 2020թ. ազգային անվտանգության ռազմավարության ուսումնասիրությունը առաջ է բերել հետևյալ մտահոգությունները`

1. 2007 թ. ազգային անվտանգության ռազմավարության համեմատությամբ, որում ամրագրված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` որպես ազգային եկեղեցու կարևոր առաքելությունը հայության ներգրավման ու զարգացման գործում, 2020 թ. ազգային անվտանգության ռազմավարությունում տեքստից հանվել է «ազգային եկեղեցի» ձևակերպումը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` պատմական և ազգային օբյեկտիվ կարգավիճակն արտահայտող ձևակերպման բացակայությունն ինքնին հակասահմանադրական լռություն է:
Ինչքան էլ պետությունը փորձի առանց որևէ հիմնավորման խուսափել այս ձևակերպումից, պատմականորեն ձևավորված և օբյեկտիվորեն գոյություն ունեցող փաստերն անհերքելի են, իսկ նման քայլերը` հակապատմական:

2. 2020 թ. ազգային անվտանգության ռազմավարությունում առաջին անգամ որպես ազգային արժեք են ճանաչվել այլ կրոնական կառույցներ: Անհասկանալի է` օբյեկտիվ ինչ չափանիշներից ելնելով է պետությունը այս փաստաթղթում այլ կրոնական կառույցներին համարել որպես ազգային արժեք:
Ամենևին չնսեմացնելով այլ կրոնական կառույցների դերն ու նշանակությունը` անթույլատրելի է նման կարևոր փաստաթղթում նման կարևորության գնահատական տալ` առանց օբյեկտիվ հիմնավորումների և չափանիշների, որոնք, թերևս, տեսանելի չեն այս փաստաթղթում:

Ա. ՂԱՄԲԱՐՅԱՆ և Թ. ՇԱՔԱՐՅԱՆ

«Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ

https://www.facebook.com/hizipbureau/posts/3107079229409155?__tn__=-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031