Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուս փորձանքը և մենք

Հուլիս 12,2020 12:00

Իր վերջին ելույթներում վարչապետ Փաշինյանը բազմիցս է անդրադարձել և շարունակում է անդրադառնալ կորոնավիրուս կոչեցյալ ահագնացող երևույթին, որը շարունակում է սպառնալիք հանդիսանալ մեր երկրի ու մեր երկրի առաջընթացի համար:
Վարչապետ Փաշինյանը, ով մշտապես աչքի է ընկել, և աչքի է ընկնում իր համարձակությամբ, բազմիցս է խոստովանել, որ կորոնավիրուսը, միակ երևույթն է, որի առաջ ինքը խեղճանում է, և դրա պատճառն այն է, որ ինքը կորոնավիրուսի հարցում գրեթե ոչ մի կողմից աջակցություն չի ստանում, և աջակցություն չի ստանում հատկապես ու առանձնապես նրանց կողմից, ովքեր ամեն առիթով քննադատում են գործող իշխանություններին և անձամբ վարչապետին՝ կապված կորոնավիրուս երևույթի հետ:

Վարչապետն անդրադառնալով այդ երևույթին՝ խստագույնս քննադատեց այդ ուժերին՝ ընդգծելով ու հայտարարելով, որ հակահեղափոխական այդ ուժերի համար Հայաստանում գոյություն ունեցող ու վխտացող կորոնավիրուսը ցնծության պես բան է, քանզի այն հնարավորություն է ընձեռում քննադատել Հայաստանում թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած ուժերին և անձամբ այդ ուժերի առաջնորդին՝ վարչապետ Փաշինյանին, ով բազմիցս է անդրադարձել իրեն ուղղված այդ քննադատություններին, որոնց հեղինակներն իրենց արևին քննադատում են հեղափոխականներին և անձամբ նրանց առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ համարելով, որ կորոնավիրուսի հարցում նրանց մեղքը որոշակիորեն կա:

Անձամբ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, անպատասխան չի թողել այդ քննադատությունները՝ նշելով ու շեշտելով, որ կորոնավիրուսի հարցում իրեն քննադատողներն այն անձնավորություններն են, ովքեր հենց կորոնավիրուսի հարցում էին պարտավոր թիկունք կանգնել վարչապետին ու գործող իշխանություններին, բայց ֆինանսապես ի զորու լինելով՝ ոչ միայն այդ չեն արել, այլև կորոնավիրուսի հարցում իշխանություններին ու անձամբ վարչապետին քննադատելով՝ ավելորդ ջուր են պղտորել՝ ավելի բարդացնելով ընդհանուր վիճակը:

Չնայած վարչապետն իր պատասխան ելույթներում կոնկրետ անուններ չի նշում, բայց իրավիճակին քաջածանոթ լինելով՝ կարող ենք ենթադրել, որ վարչապետ Փաշինյանն իրեն կորոնավիրուսի առումով քննադատողներից նկատի ունի մեկը՝ Գագիկ Ծառուկյանին, ով Փաշինյանին կորոնավիրուսի հարցում քննադատելով և օլիգարխ ու մեծահարուստ լինելով՝ ոչ մի անգամ իր նյութական աջակցությունը չի առաջարկել Փաշինյանին ու գործող իշխանություններին, չնայած առաջին հերթին հենց Ծառուկյանն ու նրա նմաններն էին պարտավոր հնարավորինս աջակցել իշխանություններին հատկապես կորոնավիրուսի հետ կապված հարցերում, այլ ոչ թե վարչապետից ու իշխանություններից փրկություն ու հրաշքներ պահանջել՝ հատկապես ու առանձնապես կորոնավիրուսի հետ կապված հարցերում. հարցեր որոնցից գլուխ չեն հանում նույնիսկ Թրամփը, Միացյալ Նահանգներն ու աշխարհի քաղաքական ու բժշկական երևելիները, և Փաշինյանը որպես երկրի վարչապետ ու բոլոր իմաստներով պատասխանատու, ոչ թե պիտի Ծառուկյանի ու նրա նմանների քննադատությանը հլու- հնազանդ ականջ դներ, այլ ինքը պիտի հորդորեր, որ վերջիններս իրենց ունեցածն ու չունեցածը ներդնեին երկրի բարգավաճման հետ կապված անխտիր բոլոր հարցերում՝ կորոնավիրուսի հարցերը ներառյալ, և քանի որ, վարչապետ Փաշինյանը մեր երկրի շենացման հարցերում միանգամայն վճռական է տրամադրված, հույս կա, որ առաջիկայում ու շատ մոտ ապագայում հենց այդպես էլ կանի՝ Ծառուկյանին ու մյուս բոլոր օլիգարխներին և մեծահարուստներին ցույց տալով ու մատնանշելով իրենց տեղն ու իրենց անելիքը կորոնավիրուս պատուհասի դեմ պայքարում, ու նաև հույս կա, որ Ծառուկյանը, մեր մյուս օլիգարխներն ու մեծահարուստներն ականջալուր կլինեն իրենց ու բոլորիս ընտրյալ առաջնորդին ու վարչապետին, և կդադարեն՝ նրանցից պահանջել այն ամենը, ինչ իրենք իրենցից պիտի պահանջեին, և այդ դեպքում միայն կոնկրետ Ծառուկյանն իրավունք կունենա խորհուրդներ տալ վարչապետին ու թավշյա հեղափոխությունը մեր երկրում կյանք ու իրականություն դարձնողներին, և նմանապես իրավունք կունենա իր կուսակցությունն ու Ազգային Ժողովի իր ղեկավարած խմբակցությունն անվանել ոչ ավել, ոչ պակաս՝ Բարգավաճ Հայաստան:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Մեղա, մեղա…
    Правда-ի առաջնորդողը՝ Առավոտի էջից:

  2. Alfred says:

    Իսկ դուք պատկերացնում եք եթե Սերժ լիներ հիմա վարչապետ Նիկոլը իր թերթում ինչ լուտանքներ կթափեր Սերժի հասցեին։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031