Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչ է անում Թուրքիայի նախագահին չեղարկել Այա Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը: Աշխարհի 350 եկեղեցիներ որպես անդամներ ընդգրկող խորհուրդը կոչ է անում խոչընդոտել բաժանումը:
Ժնեւից գործող Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հիշեցնում է, որ ներկայացնում է ավելի քան 500 միլիոն քրիստոնյաների, եւ այժմ «վշտացած է ու հուսախաբված»: «Այա Սոֆիան նորից մզկիթի վերածելու ձեր որոշումով Թուրքիայի հյուրընկալ բնույթը վերածում եք ուրիշներին բացառելու եւ բաժանարար էության»,- ասված է նամակի մեջ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում