ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՀՀ ԱԳՆ-ի՝ Սուրբ Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր։
Ավելի լավ է շարունակեիք լռել, քան նման անատամ գնահատականներ տայիք։
Դժվա՞ր էր, թե վախենում էիք այս առիթով խոսել ներկայիս Թուրքիայի տարածքում ավիրված, ոչնչացված, սեփականացված, կրոնափոխված ու պղծված հսկայական հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության մասին։
Կարդացեք նաև
Դժվա՞ր էր, թե վախենում էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը եւ հայերի հանդեպ մշակութային ցեղասպանության քաղաքականությունը։
Ձեզ միայն ՅՈՒՆԵՍԿՈ-ի թեմա՞ն էր հետաքրքրում։
Լավ, դուք մոռացե՞լ եք, թե ո՞ր երկրի ԱԳՆ-ն եք։
Ձեր արձագանքի ո՞ր մասն էր հայկական։
Հայաստանի անունը հայտարարության մեջ որ փոխեիք, օրինակ, Շվեդիայով, ի՞նչ էր փոխվելու։
https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10222254975821450