Այսօր՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Հաղթանակ» կամրջի աջ և ձախ հատվածներում 2 քաղաքացի՝ յուրաքանչյուրը մի հատվածում, անցել են կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էին ցած նետվելով, ինքնասպանություն գործել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինքնասպանության փորձ կատարող քաղաքացիներից մեկին կարողացան փրկել և դրանում մեծ է եղել սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի եղբոր՝ Գոռ Մխեյանի և «Ալֆայի» աշխատակից մի տղամարդու դերակատարությունը, իր դերն է ունեցել նաև հրշեջ-փրկարարների ու փրկարար-հոգեբանի պրոֆեսիոնալ աշխատանքը: Այդ տղամարդուն նրանք հրաշքով փրկեցին, քանի որ նրա ոտքը սայթաքեց և վայր ընկնելու պահին՝ բառացիորեն օդում բռնեցին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում