Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստյոպա Սաֆարյանի՝ հայերենի իմացության եւ ընկալունակության վրա վստահաբար կասկած չեմ ունեցել, որեւէ հետնահանջ Գագիկ Ծառուկյանի խոսքում չկա». Նաիրա Զոհրաբյան

Հուլիս 11,2020 20:30

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն էր տարածել եւ մեկնաբանելով կառավարության կազմը փոխելու իր հունիսի 5-ի ելույթը, նշել էր. «Իմ ողջ ելույթը երկրում ստեղծված իրավիճակը փայլուն պատկերացնող և դրանով խիստ մտահոգ մարդու ելույթ էր»:
Սա քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆակտորի» հետ զրույցում մեկնաբանել է այսպես՝ Ծառուկյանը հետքայլ է կատարում․ Փաշինյանին ասում է՝ վարչապետ դառնալ չեմ ուզում, սովորական մտահոգ տղա եմ:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ իսկապես հետքա՞յլ է անում Ծառուկյանը՝ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես գոնե մի բանում երբեւէ կասկած չեմ ունեցել. Ստյոպա Սաֆարյանի՝ հայերենի իմացության եւ ընկալունակության վրա վստահաբար կասկած չեմ ունեցել: Ինքս նորից վերընթերցեցի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը եւ որեւէ հետնահանջ կամ որեւէ փոփոխություն դիրքորոշման այդ հայտարարության մեջ չկա: Ինչ մենք ասել ենք, այդ բոլոր հայտարարությունները մնում են ուժի մեջ: Քիչ առաջ նաեւ  տարածվեց 3 քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Հայրենիքի» համատեղ հայտարարությունը: Ու կրկնում եմ՝ նախկինում արված հայտարարությունները ստեղծված իրավիճակի, նրանց պատասխանատուների վերաբերյալ մնում են ուժի մեջ, ինչը հստակ արտացոլված է նաեւ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031