Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ. Աշոտ Անդրեասյան

Հուլիս 11,2020 18:40

ԲՀԿ Երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ։

Երեկ (10․07․2020թ․), ժամը 10։00-ի սահմաններում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Արթիկի ԱԱԾ պետի ուղեկցությամբ ստիպողաբար իրենց մեքենաներով բերման են ենթարկել Արթիկի 10-ից ավելի ԲՀԿ ակտիվիստների։ Քաղաքացիները մոտ 1 ժամ (105 կիլոմետր) ճանապարհ անեցնելուց հետո 10 ժամից ավելի պահվել են Երևանի ԱԱԾ դեպարտամենտի քննչական բաժնի քննիչների աշխատասենյակներում։ Նշյալ 10 ժամերի ընթացքում անծանոթ քննիչները քաղաքական պատվերը լիարժեք կատարելու և իրենց համար ցանկալի ցուցմունքներ կորզելու համար ստեղծել են ահաբեկչական մթնոլորտ, տպավորություն, որ բերման ենթարկվածների հետ կարող են անել այն ինչ ուզեն։

Նշեմ, որ քննության ընթացքում հարցաքննության սենյակ են մուտք գործել բազմաթիվ անծանոթ մարդիկ, ովքեր ստիպել են ակտիվիստներին ստորագրել փատաբանական ծառայությունից հրաժարվելու թուղթ։
Այս պայմաններում, սարսափի և անպաշտպանության մեջ գտնվող քաղաքացիներին ուղղվել են բազմաթիվ հարցեր, և հոգեբանական ծանր դրության պատճառով ակտիվիստները չեն հիշում, թե ինչ բացատրություններ կամ ցուցմունքներ են իրենցից վերցրել։ Նշեմ նաև, որ ապօրինի բերման ենթարկված ԲՀԿ ակտիվիստների հարազատները 10 ժամ անտեղյակությամբ սպասելուց հետո, դիմել են ինձ և իմ միջնորդությամբ կապ են հաստատել և լիազորել փաստաբաններ Հրանտ Դավթյանին և Վահագն Բաբայանին հնարավորինս շտապ փաստաբանական օգնություն ցուցաբերել իրենց հարազատներին։

Տեղեկանալով, որ շուտով փաստաբանները ժամանելու են, ԱԱԾ աշխատակիցները անմիջապես բաց են թողել բերման ենթարկվածների մեծ մասին, նրանց կրկին ստիպողաբար իրենց մեքենաները նստեցնելով և Արթիկ տեղափոխելով։
ԱԱԾ քննչական դեպարտամենտի բաժնի պետը և տվյալ պահի պատասխանատու անձը իրական խոչընդոտներ են ստեղծել փաստաբանների գործունեության համար, 1 ժամից ավելի ապասող փաստաբաններին դիտավորությամբ թույլ չտալով մուտք գործել և իրավաբանական օգնություն ցուցաբերել տվյալ պահին քննիչների աշխատասենյակներում գտնվող ԲՀԿ-ականներին։
Արձանագրենք, որ պաշտոնատար անձանց կողմից փաստաբանների մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչնդոտելը ըստ ՀՀ օրենքի համարվում է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ և ենթակա է քրեական պատասխանատվության։
Նշեմ նաև, որ փաստաբանները անմիջապես դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ով արձագանքել և արձանագրել է փաստաբանների և բերման ենթարկվածների նկատմամբ տեղի ունեցած ապօրինությունները:
Հարց է առաջանում․

  • Եթե քննչական սենյակներում գտնվող քաղաքացիների հանդեպ չեն կիրառվել հոգեբանական և այլ ճնշումների միջոցներ, ինչո՞ւ փաստաբաններին դիտավորությամբ թույլ չեն տվել մուտք գործել ԱԱԾ վարչական շենք։
  • Բերման ենթարկվածներից որևէ մեկը եթե ցանկություն չուներ օգտվելու փաստաբանական ծառայությունից, ապա ինչու դա չէր կարող անել փաստաբանի ներկայությամբ։

Քաղաքական հետապնդումները շարունակվում են․․․

ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ։ Երեկ (10․07․2020թ․), ժամը 10։00-ի սահմաններում…

Gepostet von Ашот Андреасян am Samstag, 11. Juli 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031