Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանը իր պատշաճ մասնակցությունը չի բերում համավարակի դեմ պայքարում․ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտե

Հուլիս 11,2020 15:50

Կորոնավիրուսի դեմ պայքարում շատ է խոսվում այն մասին, որ այն հաղթահարելը հիմնականում պայմանավորված է քաղաքացիների ինքնագիտակցության բարձրացմամբ: Ոստիկանական հաղորդագրությունների համաձայն մինչ այժմ ազգաբնակչության շրջանում կազմվել է դիմակ չկրելու և ընդհանրապես արտակարգ դրության ռեժիմի պայմանները չպահպանելու շուրջ 45000 վարչական ակտ, որի մոտ 90 տոկոսը՝ Երևանում:

Իսկ ի՞նչ է արել Երևանի քաղաքապետարանը իր պարտականությունների և լիազորությունների սահմաններում, որպեսզի այդ վարչական ակտերը չկազմվեին, որպեսզի Երևանը և երևանցին հնարավորինս մեղմ տաներ համավարակի հետևանքները, ըստ էության գրեթե ոչինչ: Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցները չեն շրջել քաղաքով՝ հնարավորինս չեն իրազեկել՝ սովորեցնելով, գործնական օժանդակություն ցուցաբերել տնտեսվարողներին՝ թե ինչպես պահել արտակարգ ռեժիմով պայմանավորված անհրաժեշտ աշխատանքային պայմանները, պատշաճ ախտահանում չեն իրականացրել հասարակական վայրերում և այլն և այլն:

Կամ գոնե հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական տրանսպորտը ամենառիսկային վայրերից է և ըստ էության այս ընթացքում ոչ շահութաբեր, կարելի էր հույսը չդնել օրական մի քանի կոպեկ տուն տանող վարորդների ինքնագիտակցության վրա և ախտահանիչ պարագաների առկայությունը հասարակական տրանսպորտում ապահովեր Երևանի քաղաքապետարանը: Տեսչական մարմինները մեկը մյուսին հերթ չեն տալիս ցույց տալու իրենց «պրոֆեսիոնալիզմը» տնտեսվարողների գործունեությունը կասեցնելու կամ մարդկանց տուգանելու առումով: Երևանի քաղաքապետարանը իր պատշաճ մասնակցությունը չի բերում համավարակի դեմ պայքարում և մնում է այն քաղաքական պոպուլիզմի տրամաբանության մեջ, որը որդեգրել են ներկա իշխանությունները առհասարակ, քիչ է մնում թե իշխանություններն ասեն «ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո դիմակ կրելու մեջ է»: Ժողովրդի ինքնագիտակցության վրա հույս դնելով և ամբողջ պատասխանատվությունը ժողովրդի վրա դնելով ո՛չ հարցը կլուծվի, ո՛չ էլ կառավարիչները կդառնան ավելի լավը:

Այս ամենի տրամաբանության մեջ նորից հարց է առաջանում, ինչով է Երևանի քաղաքապետարանը աջակցում երևանցիներին: Նորից պիտի գանք ավանդական դարձած հարցին, որը ցավոք աստիճանաբար դառնում է ավելի հռետորական՝ «Ո՞ւր է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը»:

ՀՅԴ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ

ՈՒ՞Ր Է ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸԿորոնավիրուսի դեմ պայքարում շատ է խոսվում այն մասին, որ այն հաղթահարելը հիմնականում…

Gepostet von Հ.Յ.Դ. Երևան am Samstag, 11. Juli 2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031