Լրահոս
Օրվա լրահոսը

«Կնվազի ՀՀ-ի կախ­վածությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումներից». Ազգային անվտանգության ռազմավարություն

Հուլիս 11,2020 15:03

Հուլիսի 10-ին ՀՀ անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը փոխարինում է 2007թ.-ին ընդունված ռազմավարությանը: Aravot.am-ն առանձնացրել է փաստաթղթի՝ ռազմարդյունաբերությանն առնչվող դրույթները.

-Հայաստանի համար ռազմավարական առաջնայնություն է ռազմարդյունաբերա­կան համալիրի՝ որպես զինված ուժերի հզորությունների շարունակական ընդլայնման, տնտեսական աճի, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի առանցքային գործոնի զարգացումը: Այս ուղղությամբ մենք շեշտը դնելու ենք ռազմարդյունաբերության ոլոր­տում պետական ներդրումների և պատվերների կատարման ու մասնավոր ներդրումների խրախուսման, ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի բազմազանեցման և ծավալների ավելացման, ռազմարդյունաբերության ոլորտում նորագույն ու բարձր տեխնոլոգիաների խորը ներթափանցման վրա:

-Սա թույլ կտա նվազեցնել Հայաստանի կախ­վածությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումներից, ինչպես նաև կտրուկ բարձրացնել հայրենական արտադրության ռազմական և բարձր տեխնոլոգիա­կան ապրանքների մրցունակությունը միջազգային շուկայում:

 

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ասվածը ճիշտ է, բայց շատ դժվար իրականացման համար: Անհրաժեշտ է համալիր ձևաով զարգացնել ամբողջ տնտեսությունը: Հատկապես մեքենաշինության ոլորտը, որի կարողությունները ամբողջությամբ փոշիացվել են մեր երկրում, իսկ մասնագետների վերարտադրության համար չեն մտածում շուրջ երեսուն տարի: Երկրի տնտեսությունում անհրաժեշտ է իրականացնել լուրջ կլառուցվածքային փոփոխություններ տվյալ ռազմավարական խնդրի լուծման համար:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031