Հուլիսի 10-ին ՀՀ անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը փոխարինում է 2007թ.-ին ընդունված ռազմավարությանը: Aravot.am-ն առանձնացրել է փաստաթղթի ուշագրավ հատվածներից: «Բաց եւ անվտանգ տեղեկատվական եւ կիբերտիրույթների ապահովում» խորագրի ներքո մատնանշված են կետեւյալ կետերը.
–Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը սպառնում են օտարերկրյա պետությունների, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, հանցավոր խմբավորումների և անհատների կողմից Հայաստանի տարածքում գտնվող տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ կիբերհարձակումները: Նոր և յուրահատուկ մարտահրավեր են մասնավոր կազմակերպություների կողմից, ինչպես նաև օտար պետությունների ֆինանսավորմամբ ուղղորդվող կիբերհարձակումները, որոնք թիրախավորում են Հայաստանի կենսական նշանակության տեղեկատվական ենթակառուցվածքները և դրանց կառավարման միջոցները:
-Ժամանակակից աշխարհում ավելի սուր դրսևորումներ են ստանում տեղեկատվական պատերազմները, որոնք ներառում են քարոզչության, մանիպուլյացիաների, կեղծ լուրերի և ապատեղեկատվության գործիքակազմ և հաճախ թիրախավորում են ժողովրդավարական արժեքները: Այս համատեքստում մենք աշխատելու ենք հանրային իրազեկվածության և մեդիագրագիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով հզորացնել տեղեկատվական պատերազմներին հակազդելու հասարակության և պետության կարողությունները:
-Մենք զարգացնելու ենք կենսական նշանակության տեղեկատվական ենթակառուցվածքներ ու թվային ծառայություններ մատուցողների և պետության միջև փոխհարաբերությունների նորմատիվ-իրավական դաշտը, ինչի արդյունքում կձևավորվեն նաև կիբերանվտանգության ազգային կենտրոն և համակարգչային պատահարների արձագանքման խմբեր:
Կարդացեք նաև
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ