Ffa.am- Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, հաշվի առնելով Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ ակումբի՝ հուլիսի 9-ի գրությունն առ այն, որ Լոռի ՖԱ թիմի դարպասապահ Վարդան Շահատունու COVID-19 թեստը դրական պատասխան է տվել, իսկ մի քանի ֆուտբոլիստներ ունեն ջերմություն և հիվանդ են թոքաբորբով, ինչպես նաև Արարատ ՖԱ գրությունն առ այն, որ ակումբը ևս անհրաժեշտ է համարում չեղարկել վերջին տուրի հանդիպումը, որը մարզական տեսանկյունից որևէ նշանակություն չունի (երկու թիմերն էլ նույնիսկ հաղթանակի դեպքում չեն կարող բարելավել իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում), ՀՖՖ ՄԿԱ բաժինը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, որոշում է կայացրել չեղարկել «Լոռի ՖԱ»-«Արարատ» հանդիպումը և երկու թիմերին էլ միավոր չշնորհել: