Կորոնավիրուսի բոլոր փորձարկումներն անցած պատվաստանյութ դեռեւս չկա, հիվանդությունն ինքնին ուսումնասիրված չէ, նույնիսկ փոխանցման ճանապարհները հայտնի չեն, նախարարի սիրելի Առողջապահության միջազգային կազմակերպության՝ ԱՄԿ-ի խոստովանությամբ, վերջնականապես պարզված չեն: Եվ այս պայմաններում կառավարությունը բանակցում է կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու համար, որը, փաստորեն, պարկով կատու է, ինչպես կասեին ռուսները:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքը հարցրինք․ ճի՞շտ է արդյոք, որ մենք սկսել ենք բանակցել մի բանի համար, որը դեռեւս գոյություն չունի, քանի որ վախենում ենք, թե վակցինայի հերթ կգոյանա, ու մեզ այն ուշ կհասնի:
«Չշտապելով, մենք պետք է հետեւենք վակցինաների շուկային, եւ ես կարծում եմ, որ երբեք այդպիսի պրոբլեմ չի լինի, որ մենք ուշանանք: Այս պահի դրությամբ իմ ունեցած տեղեկություններով, պաշտոնապես գրանցվել է եւ թույլատրված է մասսայական օգտագործման համար միայն չինական վակցինաներից մեկը: Ուրիշ որեւէ վակցինայի վերաբերյալ գրանցման թույլտվություն ստանալու փաստ ինձ հայտնի չէ: Չինաստանում արվում է ամենամեծ վակցինացիան: Արդեն մի քանի հարյուր հազար զինվոր բանակում պատվաստվել է, իսկ չինական բանակը 2 մլն 500 հազար է: Չինաստանն առաջիկա ամիսներին հույս ունի վերջացնել պատվաստումները: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այն վակցինան որ արդարացված լինի Չինաստանում, Չինաստանը մեզ հանգիստ տրամադրելու է»:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում